Պատերազմն անխուսափելի է․ այսօրվա հանդիպումից պարզ կդառնա՝ շուտ, թե՞ ուշ կլինի․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

«Ազատամարտիկների դաշինք» միության վարչության նախագահ Գագիկ Մելքոնյանը «Երկրապահ կամավորների միության» գոյությունն անհրաժեշտ է համարում, սակայն, պնդում է՝  այն պետք է նորացվի, պետք է վերացվեն բոլոր հին սովորությունները, իսկ այն տղաները, որոնք հիմա նորից վերակազմակերպում են ԵԿՄ-ն, նրանց հարց է տալիս՝ ինչո՞ւ նախկինում չէին ազատվում այնտեղ տիրող սովորույթներից, թե՞ հեշտ է ամեն ինչ մեկ մարդու վրա գցելը։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԵԿՄ-ի՝ առաջիկայում սպասվող համագումարին, ասաց «Ազատամարտիկների դաշինք» միության վարչության նախագահ Գագիկ Մելքոնյանը։

Խոսելով մեկ այլ խնդրի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության մասին, Գագիկ Մելքոնյանը նշեց, որ այս հարցում կիսում է ՀՀ վարչապետի այն տեսակետը, որ մենք այդ ռազմաքաղաքական դաշինքում ոչ թե ձախողել ենք, այլ՝ հաջողել։

«Մենք միշտ ՀԱՊԿ-ի նիստերին և հավաքներին ներկայացել ենք որպես մեկի ճորտը, մեր երկիրը մենք ցածրացրել և նսեմացրել ենք, չենք կարողացել մեր խոսքն ասել, իսկ հիմա կարողանում ենք, իսկ թե ինչպե՞ս կընդունեն, դա այլ հարց է։ Մենք ցանկանում ենք ընդամենը, որ մեր երկիրը ինքնիշխան լինի, և այն մենք ղեկավարենք։ Եթե ռուսները մեր հակառակորդին զինում են, թեև մեր դաշնակիցն են, ապա պարտավոր են նաև մեզ զինել, որ այդ հրթիռները մեր վրա չընկնեն։ Մենք նրանցից ավելի շատ պետք է պահանջենք։ Եթե Ադրբեջանին տվել են հրթիռներ, ապա մեզ էլ պետք է տան հակահրթիռային համակարգեր, թե չէ այդ ՍՈՒ-երը մեր ինչի՞ն են պետք․ սահմանն անցան խբելու են, գցեն։ Պատերազմը միևնույնն է անխուսափելի է լինելու․ այսօրվա հանդիպումից հետո պարզ կլինի պատերազմը շո՞ւտ, թե՞ ուշ կլինի, ուստի մենք պետք է պատրաստ լինենք»,- ասաց Մելքոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան