ՌՈ աշխատակիցները շատ զինվորների «վերբովկա» են անում, երբ դա բացահայտվում է, զինվորը պետք է ինքնասպան լինի․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Մեղրու զորամասում կատարվածը շատ վտանգավոր է մեր երկրի համար․ ի՞նչ է նշանակում՝ հայ զինվորը դառնա դասալիք․ նման մի դեպք տեղի է ունեցել անցյալ դարաշրջանում, երբ մեր զինվորները լքել են Ղարսը, ինչի արդյունքում տարածքներ կորցրինք, այնպես որ, ներկայում էլ նման մի բան կարող է տեղի ունենալ։ Սա ալիքի նման կարող է տարածվել այլ զորամասերում, ուստի բոլորը՝ սպա, թե զինվոր, պետք է խստագույնս պատժվեն։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Մեղրիի զորամասում տեղի ունեցած դեպքին, ասաց «Ազատամարտիկների դաշինք» միության վարչության նախագահ Գագիկ Մելքոնյանը։

«Ուզում եմ նշել, որ 2000 թվականներից մեր իշխանությունները սկսեցին տեղ տալ գողական հեղինակություններին և բարքերին։ Դա պատճառ դարձավ, որ հիմա նման դեպք ունենանք։ Այս դասալքությունը դրա արդյունքն է։ Գողական բարքերը բանակում պետք է իսպառ վերացվեն»,-ասաց Մելքոնյանը՝ նշելով, որ այստեղ խնդիրներ կան կապված նաև Զինվորական ոստիկանության հետ։

«Զինվորական ոստիկանությունը զորամասերում ունի իր աշխատակիցները, որոնք շատ զինվորների «վերբովկա» են անում, իսկ երբ զինվորները հայտնաբերում են, որ իրենք աշխատում են Զինվորական ոստիկանության համար, կա՛մ պետք է ինքնասպան լինեն, կա՛մ իրենց սպանեն․ նման բաներ կան մեր առօրյայում, ուստի և՛ Ոստիկանությունը, և՛ Դատախազությունը պետք է հետևեն, որ նմանատիպ բարքերը մեր բանակից վերանան»,- ասաց «Ազատամարտիկների դաշինք» միության վարչության նախագահը։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Մեղրիի զորամասը լքած դասալիքներին պատժելու համար Արցախ ծառայության ուղարկելը վիրավորանք չէ՞ Արցախի նկատմամբ, Մելքոնյանն ասաց․ «Եթե մտածում են, որ պատժում են, որ ուղարկում են Արցախ, ես դա չեմ ընդունում, դա սխալ է։ Մեծ պատիվ է տղաներին բերում այն, որ նրանք ծառայում են Արցախում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան