Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ այդ երկրի Կըզըլորդայի մարզի Ժալագաշի շրջանում մարտի 27-ին տեղի ունեցած ռազմական Մի-8 ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ:
Նախագահ Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին: