Արդարադատության նախարարությունը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Լուրեր

13.08.2026 | 14:17
ԱԳՆ-ն կապվել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ, հանդիպում է նախատեսվում․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 14:11
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել
13.08.2026 | 14:00
TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը շուտով խորհրդարան է գալու․ Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:51
Համոզված եմ` ՀՀ-ից Ադրբեջան արտահանում կլինի. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:42
Բանակի հարցով կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյանը` այսօր գրանցված մահվան դեպքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:37
«Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնային» հայտնել է Ռոդրիի տրանսֆերային գինը
13.08.2026 | 13:29
Հայոց ցեղասպանությունը չպետք է դարձնել որևէ տեսակի բանակցության առարկա․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:22
ՌԴ-ին ասել ենք, խնդիր ունենք, եկեք լուծենք. չենք ուզում պայմանագիրը խզել.Փաշինյանը` երկաթուղու մասին
13.08.2026 | 13:19
Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
13.08.2026 | 13:15
«Սուս նստե՛ք տեղներդ»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:14
Պուտինի հետ խոսելուց հետո փոփոխություն չկա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:07
Ադրբեջանցի մասնագետները 2025 թվականի սեպտեմբերին են ՀՀ տարածքում ուսումնասիրություն իրականացրել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:03
Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
13.08.2026 | 13:00
NBA-ի աստղն ավարտել է կարիերան
13.08.2026 | 12:53
«Շարունակելու ենք պաշտպանել Պաղեստինի դատը»․ Էրդողանն ընդունել է Մահմուդ Աբբասին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը խորացնում են համագործակցությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոն տորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի   նպատակն է սահմանել Նախարարության և ԿԽՄԿ֊ի միջև համագործակցության շրջանակը՝ ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող մարդասիրական գործունեության վերաբերյալ, որն ուղղված է բարելավելու ազատազրկված անձանց պահման պայմաններն ու նրանց հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաև խթանելու միջազգային մարդասիրական իրավունքը ազգային օրենսդրության մեջ:

Հուշագրի շրջանակում կիրականացվեն ազատազրկված անձանց և նրանց ազգականների միջև ընտանեկան կապերի ամրապնդմանն ուղղված նախագծեր, որոնցով թիրախավորվելու են առավել խոցելի խմբերը, ինչպիսիք են՝ օտարերկրացիներն ու այն հայ ազատազրկված անձինք, որոնց ազգականներն իրենց գրեթե կամ ընդհանրապես չեն տեսակցում: Կբարելավվի ազատազրկված անձանց ֆիզիկական և հոգեբանական բարեկեցությունը՝ զբոսավայրերի ու բանտախցերից դուրս անցկացված ժամանակի առավել նպատակահարմար օգտագործման ու դրանց որակի բարելավմանն ուղղված նախագծերի միջոցով:
Վերջինների առաջնային շահառուները լինելու են փակ և կիսափակ ռեժիմով պահվող անձինք:
Հուշագրի շրջանակում կիրականացվեն նաև քրեակատարողական համակարգի անձնակազմի վերապատրաստում ԿԽՄԿ֊ի մանդատի, գործելակերպի և Նախարարության ու ԿԽՄԿ-ի կողմից համատեղ որոշված թեմաների վերաբերյալ:
Կողմերը կարևորել են Հուշագրի ստորագրումն ու ընդգծել, որ այն կնպաստի առկա համագործակցության խորացմանն ու զարգացմանը: