«Տնտեսական ակտիվիստները» ի՞նչ աջակցություն կստանան կառավարությունից. Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի տնտեսությունում կատարվող ներդրումների ներկա ծավալը հեռու է իշխանության նպատակադրած մակարդակից։ Դա երևում է Factor.am-ի հետ զրույցում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի կողմից ներկայացրած թվային պատկերից․ «Հայաստանի Կառավարության հնգամյա ծրագրով ՀՆԱ-ի նկատմամբ 23% հիմնական միջոցների ներդրումները յուրաքանչյուր տարի այն ցուցանիշն է առնվազն, որ պետք է արձանագրվի կառավարության ծրագրային ժամականահատվածի ավարտին։ Մենք այսօր ունենք 17%-ից ցածր ցուցանիշ։ Եթե մենք չենք ապահովելու 23-ից 25% ցուցանիշ, դա նշանակում է, որ վտանգված է Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման ապագան։ Այսօր կան ռիսկեր, որոնք պայմանավորված են եղել նրանով, որ այս և նախորդ տարիներին մասնավոր հատվածների հիմնական միջոցներում կատարվող ներդրումների մակարդակը բավարար բարձր չի եղել»։

Նախարարի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ Հայաստանի տնտեսությունում ներդրում կատարելը մասնավոր բիզնեսի համար լինի շահավետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար քաղաքացիներին «տնտեսական ակտիվիստ» դառնալու կոչ է անում։

Factor.am-ը նախարարից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Կառավարությունը աջակցելու տնտեսական ակտիվիստներին․ «Երբ խոսում եք հասարակ, փոքր բիզնեսի մասին, ապա կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, թե ինչ հնարավորություններ կան։ Մենք այսօր ունենք մի քանի տիպիկ հնարավորություններ, որոնք վերաբերվում են փոքր բիզնեսի զարգացմանը Երևանից դուրս։ Երևանում կենտրոնացած է տնտեսություն 2/3-րդը, բնակչության կեսից ավելին գտնվում է մայրաքաղաքից դուրս։ Պետությունն օգնում է առողջ ձեռնարկատիրական գաղափարներն իրականացնելու՝ ֆինանսական միջոցներով։ Մենք ունենք Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հիմնադրամ, որը նախ մեկամսյա ժամանակահատվածում դասընթաց է կյազմակերպում անձանց համար, որոնք, թվում է, ունեն գաղափար, թե ինչով են ուզում զբաղվել։ Արդյունքում ընտրվում են առավել կենսունակ ծրագրերը, և հիմնադրամը պետության անունից երաշխիք է տալիս առևտրային բանկերին առանց գրավի ֆինանսավորել այդ ծրագրերը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան