«Իմ օրակարգում իշխանությունը պահելու հարցը չկա»․ վարչապետն ԱԺ-ում պատասխանում էր ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
22.05.2026 | 19:33
Պարզ է` իր այն թիմակիցն է ինֆորմացիա փոխանցել, ում հետ մտերիմ է. Հակոբյանը` Թևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:25
SpaceX-ը չեղարկել է Starship հրթիռի արձակումը մեկնարկից 28 վայրկյան առաջ
22.05.2026 | 19:11
Նոր թվեր՝ IRI-ից․ ովքեր են առաջատարներն ընտրություններից երկու շաբաթ առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:06
IRI․ Հայաստանի բնակիչների 61%-ը կարծում է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ
22.05.2026 | 19:00
Փաշինյանը բռնագաղթած արցախցուն ասաց՝ ինչո՞ւ չես մեռել․ հարց եմ տալիս՝ Ալիևը քեզ նսեմացրեց, ինչո՞ւ ինքնասպան չեղար․ Հովսեփ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:50
Վարչական շրջանի ղեկավարին կհարցնեք. Ավինյանը` Նոր Նորքի փոսերը լցնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:42
«Ստեղ դվայնոյ են տալի․ «Մեր ձևով»-ից դուրս եկա, ԲՀԿ մտա»․ նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության ծրագրի կատարողականի քննարկմանն այսօր ընդդիմադիրներն անհանգիստ էին ոչ այնքան քաղաքական հարցերով։

«ՋՕ-երը անցյալ տարվա ապրիլից աշխատավարձ չեն ստացել։ ՋՕ-երը մինչև աշխատավարձ չստանան, բոյկոտում են նախապատրաստվել ոռոգման սեզոնին»,- իր տագնապն այսպես հաղորդեց ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը։

Վարչապետը ցնցված է՝ ինչու՞ են բոյկոտում, նրանք իրենց աշխատավարձը ձևավորում են իրենց հավաքագրումներով, մի շարք ջրօգտագործողների դեմ էլ քրեական գործ է հարուցված 1 միլիարդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար:

«Ես չեմ հասկանում, ամեն մեկը իր արածը և չարածը, իր գողացածը քցի կառավարության վրա՞, ցույց անի, որ մենք աշխատավարձ չենք ստավե՞լ։ Չեք աշխատել, չեք ստացել։ Հլը մենք կգնանք էդ բոլոր ջրօգտագործող միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք ով ինչքան է գողացել, և հետո չգաք ասեք ջրօգտագործող միություններին լցնում եք բանտերը։ Էս ի՞նչ սովորություն է, նստեն իրանց տեղը, գողանան, թալանեն վերջում գան ասեն՝ կառավարություն վճարի, ինչի՞ պիտի վճարի կառավարությունը»,-սպառնաց Նիկոլ Փաշինյանը։

Սրբուհի Գրիգորյանի կուսակիցը անհանգիստ է Տավուշի մարզում 1500 խոզի անկման առիթով, միայն Կոթիում գյուղացիներն իրենց ձեռքով թաղել են 300 վարակված խոզ:

«Հարցս, հարգելի վարչապետ, վնասի գնահատում և փոխհատուցում նախատեսված է, թե ոչ։ Այս հիվանդություններն ախտորոշվա՞ծ է, թե ոչ»,- հարցնում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Սարգիս Առաքելյանը։

Վարչապետը պատասխանում է անմիջապես «Էն դեպքերում, երբ որ նախատեսված է փոխհատուցում, կլինի փոխհատուցում, էն դեպքերում, երբ որ նախատեսված չէ, կորոշենք ինչպես վարվել»։

ԼՀԿ-ական Սարգիս Խաչատրյանն այնքան էլ բավարարված չէ վարչապետի հավաստիացումներով, պատգամավորը մտածում է, թե ի՞նչ պիտի ուտի, երբ գա նոր տարին․ «Այս տեմպերով, որ շարունակվի Ամանորին ես ու դուք չենք կարող խոզի կաշի չենք ուտի, էնպես որ ուշադրություն պիտի դարձնի խոզաբուծությանը»:

Վարչապետը նկատում է՝ իսկ ինչու՞ են ամեն տարի խոզերը վարակվում ու ոչնչանում:

«Ենթադրենք մենք խոզերին բաց ենք թողնում անտառում մի ուղղությամբ, չէ՞, էդ խոզերը վարակված հետ են  գալիս և սատկում են, մենք հաջորդ տարի էդ նույն խոզերին էդ ուղղությամբ բա՞ն ենք անում, էն Կարգին հաղորդման նման, որ ասում է՝ հանկարծ անունս չտա, էն որ գլուխը բարձրացնում ա։ Ես հարց եմ տալիս, ինչու՞ ենք խոզերին ամեն տարի էդ նույն ուղղությամբ ուղարկում հստակ իմանալով, որ նրանք վարակված հետ են գալու»,- տարակուսում է Նիկոլ Փաշինյանը։

Նա առաջարկում է ինտելեկտուալ մոտեցում՝ գուցե կառավարությունն սկսի գյուղացիներին բացատրել, որ ավելի շահութաբեր է ոչխար պահելը։ «Բարգավաճ Հայաստանի» անդամ Միքայել Մելքումյանը խմբակցության անունից հաջորդ հարվածն է հասցնում՝ հեղափոխությունից մեկ տարի հետո Հայաստանը տարածաշրջանում ունի ամենաբարձր գործազրկությունը, ամենացածր ներդրումները։

«Մի տարի հետո մարդիկ էլի հարցնելու են՝ քաղաքական հեղափոխության և տնտեսական հեղափոխության իրականացման էս առաջ քաշած հարցերի հետ կապված մաշկի վրա փոփոխություն զգալու՞ ենք, թե ոչ»,- հարցնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Վարչապետն այս հարցին պատրաստվել է գրեթե ամեն օր, պատասխանները նշել է իր հեռախոսի նշումների բաժնում:

«10 հազար բուժաշխատողների աշխատավարձը նախնական օղակում պոլիկլինիկաների մակարդակում 30-ից 40 տոկոս բարձրացել ա, էս մարդիկ շոշափելի չեն զգու՞մ իրենց վրա, դեռ հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակում արված մեր փոփոխություններով 2600 մարդու աշխատավարձը բարձրացել ա, շատ մեծ չի բարձրացել, բայց բարձրացել ա»,- թվարկում է Նիկոլ Փաշինյանը։

Իր ելույթի վերջում վարչապետն անդրադարձավ մի երևույթի, որով պայմանավորվել է վերջին երկու տասնամյակի քաղաքական անկայությունը՝ իշխանության պահպանման ձգտմանը՝ այդ պատճառով է ծաղկել կոռուպցիան, ընտրակեղծարարությունը, քաղբանտարկյալների ինստիտուտը․ «Մեր օրակարգում իմ օրակարգում ոչ միայն իշխանություն պահելն առաջին կետը չէ, այլև այդպիսի հարց չկա»։

Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծվելու, ըստ Նիկոլ Փաշինյանի, իր օրակարգում երբեք այդպիսի խնդիր չի լինելու։ «Մեզ բերել է ժողովուրդը և հեռացնելու է ժողովուրդը»,- ասում է վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան