«Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները մերժել են մասնակցել փորձաքննական աշխատանքներին. Էրիկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամուլսարի հարցով անկախ փորձաքննության արդյունքներն այս տարվա մայիս-հունիսին հայտնի կլինեն: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Այս պահի դրությամբ ուսումնասիրություններ են կատարվում: Հենց այսօր միջազգային փորձագետները Հայաստանում են և տարաբնույթ հանդիպումներ ու աշխատանքներ են իրականացնում: Գործընթացը գնում է իր հունով, և վերջում կտան եզրակացություն: Նաև ուզում եմ նշել, որ այս փորձաքննական աշխատանքը հարուցված քրեական գործի շրջանակում է: Այսինքն՝ քննչական մարմինը հարուցված քրեական գործի շրջանակում վարձել է այս կազմակերպությանը: Բացի միջազգային այս կազմակերպությունից՝ նաև տեղական բազմաթիվ փորձագետներ են ներգրավված գործում»,- ասաց նախարարը:

Էրիկ Գրիգորյանը նաև մանրամասներ հայտնեց «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից: Նա ասաց, որ ընկերության ներկայացուցիչները մերժել են այդ փորձաքննական աշխատանքներին մասնակցելու առաջարկը:

«Ես անձամբ եղել եմ այդ հանդիպմանը: Վարչապետն առաջարկեց, որպեսզի համատեղ իրականացվեն այդ ուսումնասիրությունները, որ հարցերի պատասխանները տրվեն, սակայն կազմակերպության կողմից բացասական պատասխանի արժանացանք: Պատճառաբանեցին, որ իրենք ունեն այդ բոլոր լիցենզիաներն ու թույլտվությունները և իրավունք ունեն աշխատանքներ իրականացնել: Սակայն մի փոքր պարզաբանում տամ մեր փորձաքննական գործընթացի վերաբերյալ. շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում ինքնին պետությունը չի իրականացնում, դա իրականացնում է նախաձեռնողը, հետո դա բերվում է Բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ՝ եզրակացություն ստանալու: Եվ այս պահին լրացուցիչ փորձաքննությունը հնարավորություն է տալիս, որ պետությունը գնահատի՝ այդ ամբողջ աշխատանքները, որ իրականացված են, արդյո՞ք ճիշտ են»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան