Պատերազմի վտանգ ամեն ժամ զգում եմ. Սասուն Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

Ի՞նչ լարված իրավիճակ, ՔՊ-ն ի՞նչ գործ ունի «Երկրապահում»: ԱԺ-ում Factor.am-ի հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ԵԿՄ-ում ներքին լարվածություն կա, քանի որ Սասուն Միքայելյանը ՔՊ-ականներին ներգրավում է ԵԿՄ-ականների շարքերում:

«ՔՊ-ն ի՞նչ գործ ունի, որ ես ներգրավեմ: Ժամանակը կգա, կտեսնեք: Եթե ես ընտրվեմ վարչության նախագահ, և վարչությունը ձևավորվի, կտեսնեք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպին, Factor.am-ը Սասուն Միքայելյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է բանը հասել նրան, որ զորամասում զինվորը ծաղկամանում կանեփ է աճեցնում: «Նման բաները պետք է ընդհանրապես արմատախիլ արվեն: Նոր իրողություններում հնարավոր չէ ամեն ինչ արմատախիլ անել: Ժամանակի ընթացքում կվերանան»,- պատասխանեց պատգամավորը:

Պատերազմի վերսկսման վտանգի մասին հարցին ի պատասխան էլ՝ Սասուն Միքայելյանն ասաց. «Պատերազմի վտանգ ամեն ժամ զգում եմ: Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ես չեմ ասում, որ պատերազմ է լինելու, բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան