Բազմաթիվ դպրոցներում և մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակն անընդունելի է. ՄԻՊ-ն ամփոփել է ուսումնասիրության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ Մարդու իրավունքների պատշպանի աշխատակազմը դիտարկում է իրականացրել հանրապետության 201 դպրոցներում և մանկապարտեզներում:

Կրթօջախներում ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրությանը վերաբերող ծրագիրը ՄԻՊ-ը սկսել է 2017 թվականից: Արդյունքներն այսօր՝ մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց պաշտպան Արման Թաթոյանը:

«Մոնիթորինգն իրականացվել է 121 դպրոցում և 80 մանկապարտեզում: Դրանք ընտրվել են պատահականության սկզբունքով»,- ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ սանիտարահիգիենիկ վիճակը մտահոգիչ է և անընդունելի: «Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ շենքի ներսում սանհանգույցներ չկան, դրանք տեղակայված են դրսում: Եղել են անթույլատրելի դեպքեր, երբ սանհանգույցներում զուգարանակոնքերը տեղադրված չեն եղել փակ խցիկներում, առանձնացված չեն եղել միջնորմներով, այսինքն՝ երեխաները՝ աղջիկ և տղա, ստիպված են եղել այս պայմաններում օգտվել: Շատ տեղերում դրանք նաև ասիական տիպի են՝ առանց զուգարանակոնքերի»,- թվարկեց Արման Թաթոյանը:

Բացի այդ՝ ուսումնասիրված դպրոցների 80 տոկոսում տաք ջուր չկա, իսկ մանկապարտեզների 40 տոկոսն է ապահովված տաք ջրամատակարարմամբ:

«Մեզ հետ աշխատել է նաև բժշկական անձնակազմ, որն արձանագրել է, որ բազմաթիվ են դեպքերը ռիսկային է վիճակը երեխաներին վարակիչ հիվանդություններով վարակելու տեսանկյունից: 121 դպրոցից միայն 8-ում և 80 մանկապարտեզից միայն 2-ում են սանհանգույցները հարմարեցված հաշմանդամություն ունեցող երեխաներին»,- նշեց պաշտպանը:

Նա հավելեց, որ ուսումնասիրության արդյունքների շուրջ քննարկում է եղել կրթության և գիտության նախարարի հետ: «Պայմանավորվածություն ունենք, որ այս զեկույցում տեղ գտած խնդիրները պարտադիր հիմք են ընդունելու և քայլեր են ձեռնարկվելու՝ դրանք լուծելու համար: Որովհետև այն, ինչ մենք արձանագրել ենք, մեր երեխաների լավագույն շահի և իրավունքների ապահովման տեսակետից անընդունելի է պարզապես»,- հավելեց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: