Համահայկական թելադրության տոն ՝ ՀՀ-ում, Արցախում և սփյուռքում. ԿԳՆ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ «Թելադրություն» ամենամյա կրթական նախագիծն այս տարի անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո:

«ԿԳՆ-ն խրախուսում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են հայերենի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը՝ կոչ անելով մեր բոլոր հայրենակիցներին միանալ այս նախաձեռնությանը: Այս հասարակական նախագծում բոլորը ներգրավված են կամավորության սկզբունքով, և որևէ ֆինանսական ներդրում կամ պարտադրանք չկա: Թելադրությունն անցկացվելու է մարտի 30-ին, ժամը 13.00-ին, միաժամանակ մի քանի հարթակներում. այս տարի այն նաև արևմտահայերեն է լինելու: Գնահատականն ուղարկվելու է յուրաքանչյուր մասնակցի և չի հրապարակվելու: Թելադրության տեքստը գրվել է ժամանակակից հեղինակի կողմից՝ հատուկ այս նախագծի համար և որոշակի կապ ունի Հ. Թումանյանի 150-ամյակի հետ: Թելադրողների թվում է լինելու նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախագծի սկզբունքներն են՝ անանունությունը, թելադրության ստուգման մասնագիտական մոտեցումը և դրա անցկացման կարգի, տեքստի ու ժամանակի միասնությունը:
Նշենք, որ ավելի քան 40 հարթակ միացել է շարժմանը՝ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի և Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, Գյումրու Հայորդաց տունը, Էջմիածնի Էօրնեկեան, Վանանդի, Անիպեմզայի, Գավառի թիվ 7 միջնակարգ, Աբովյանի թիվ 10 հիմնական և Գյումրու թիվ 1 ավագ դպրոցները: Այս տարի նախագիծն ընդլայնել է իր աշխարհագրությունը, և հարթակներ են բացվել հետևյալ երկրներում ու քաղաքներում. Ռուսաստանում՝
Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սամարա, Պոդոլսկ, Ուկրաինայում՝ Դնեպր, Բելառուսում՝ Մինսկ, Գերմանիայում` Քյոլն, Չեխիայում` Պրահա, Շվեյցարիայում՝ Նոշատել, Սիրիայում՝ Հալեպ:

Շտապե՛ք գրանցվել առկա ազատ հարթակներում՝
Երևանում՝

1) Հայկական պետական մանկավարժական համալսարան
2) Ա.Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոց, Նոր Նորքի 4-րդ միկրոշրջան
3) Վարդանանք կրթահամալիր, Միչուրինի փողոց
4) Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, Նորքի այգիներ փող., 193 շենք

Մարզերում և Արցախում՝

1) ք․ Աբովյան, Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց
2) ք․ Գավառ, Գավառի 7 միջն. դպրոց
3) ք․ Էջմիածին, Էօրնեկեան դպրոց
4) ք․ Նոյեմբերյան, թիվ 2 նախադպրոցական հաստատություն
5) գ. Անիպեմզա, Անիպեմզայի միջնակարգ դպրոց
6) ք. Դիլիջան, Դիլիջանի համայնքային կենտրոն
7) ք. Վանաձոր, Հովհաննես Թումանյանի անվան դպրոց
8) գ․ Ամրակից, Ամրակիցի միջնակարգ դպրոց
9) ք. Ստեփանակերտ, Արցախի պետական համալսարան
10) ք. Բերձոր, Վ.Թեքեյանի անվան թիվ 1 դպրոց
11) Շուշի, Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջ»,- ասված է հաղորդագրությունում:

Գրանցվելու համար՝  http://teladrutyun.am