600 հազար ոչխար արտահանելու պահանջարկ կա, ինչո՞ւ դա չենք ապահովում․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի ԼՀԿ-ական պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն այսօր խորհրդարանում վարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի՞ Տավուշի մարզում վերջերս անկում ապրած 1500 գլուխ խոզի դիմաց և արդյոք հայտնի՞ են անկման պատճառները։

Ի  պատասխան վարչապետը նշեց, որ կան համապատասխան ընթացակարգեր, եթե պարզվի, որ անհրաժեշտ է փոխհատուցում, ապա փոխհատուցում կտրվի՝ նշելով, որ խնդիրը գտնվում է Տավուշի մարզպետարանի ուշադրության կենտրոնում։

Սակայն վարչապետը ուշադրություն հրավիրեց մեկ այլ խնդրի վրա, ըստ որի, խոզի և տավարի միսն անմրցունակ են, փոխարենն ունենք 600 հազար գլուխ ոչխարի արտահանման պահանջարկ։

«Հայաստանում արտադրվող մսի տեսակներից ոչխարի միսն ամենամրցունակն է միջազգային շուկայում․ հիմա հարց՝ ինչո՞ւ այդ 600 հազար գլխաքանակը չի ապահովվում, որն ավելի շահութաբեր է։ Մենք պետք է այս հարցն ուսումնասիրենք  և հասկանանք՝ ինչ է  կատարվում»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան