Հեսա հերթով կմտնենք դրանց պետերի տները, տեսնենք՝ ո՞նց են ապրում, ինչ ավտոներ են քշում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով ասաց, որ որքան էլ Կառավարությունը խոսի գյուղատնտեսության զարգացման մասին, փաստ է, որ մի շարք գյուղերում կա ոռոգման խնդիր։

Պատգամավորը մասնավորապես թվեց Սյունիքի մարզի մի շարք գյուղերի անունները և հիշեցրեց, որ «Ջրօգտագործողների միության» աշխատակիցները աշխատավարձեր չեն ստացել և կբոյկոտեն ոռոգման սեզոնին։

Պատգամավորի հարցերին ի պատասխան, վարչապետ Փաշինյանն ասաց․

««Ջրօգտագործողների միության» աշխատակիցները աշխատավարձ ստանում են ըստ իրենց հավաքած գումարների, ի՞նչ է նշանակում բոյկոտում են։ Ես երեկ էլ մի վերնագիր տեսա, որ «Ջրօգտագործողների միության» դեմ հարուցվել է քրեական գործ՝ 1 մլրդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար: Ես չեմ հասկանում հիմա ամեն մեկն իր արածի, չարածի համար, գողացածի համար մեղադրելու է Կառավարությա՞նը։ Մենք կգնանք այդ «Ջրօգտագործողների միություն» ստուգումներ կանենք, կտեսնենք՝ ով ինչքան է գողացել, հետո չասեք՝ թե «Ջրօգտագործողների միության» աշխատակիցներին լցնում եք բանտերը։ Աշխատավարձ չեն ստանում, նշանակում է լավ չեն կառավարում, իրանց ղեկավարները թող դիմում գրեն  ազատվեն։ Ամենաթալանված միություններից մեկն է «Ջրօգտագործողների միությունը»։ Աշխատավարձ չեն ստանում՝ հեսա հերթով կմտնենք դրանց պետերի տները, տեսնենք, ո՞նց են ապրում, ի՞նչ ավտոներ են քշում»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան