Ապրիլի 3-ից 9-ը՝ Նորվեգիայում, կկայանա կանանց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ-ռաունդի 5-րդ խմբի մրցաշարը՝ Նորվեգիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Դանիայի և Ուկրաինայի հավաքականների մասնակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՖՖ կայքից, մրցաշարի մրցավարների թվում են նաև Արաքսյա Սարիբեկյանը՝ որպես գլխավոր մրցավար, և Լիանա Գրիգորյանը՝ որպես գլխավոր մրցավարի օգնական: