Էրդողանին «պարոն սպառված» անվանած պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել

Լուրեր

09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Էնգին Ալթայի դեմ հետաքննություն է սկսվել: Պատճառն այն է, որ նա  Թուրքիայի նախագահ Էրդողանին և աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) առաջնորդին վիրավորանք պարունակող խոսքեր է հասցեագրել: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Անկարայի գլխավոր դատախազության փոխանցմամբ` Ալթայի դեմ հետաքննություն է սկվել «Հանրապետության նախագահի անձի, պետպաշտոնյայի հասցեին վիրավորանք և սպառնալիք հնչեցնելու» հոդվածի հատկանիշներով:

Պատգամավորը «Քաղաքական օրակարգ» հաղորդման ժամանակ առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայտարարություններ է արել՝ նշելով, որ ընտրություններից հետո քաղաքացիները հաշիվ են պահանջելու «բանտախցում» հայտնված Էրդողանից և MHP-ի առաջնորդ Բահչելիից:

Էնգին Ալթայը հաղորդման ժամանակ Էրդողանին անվանել է «պարոն սպառված», իսկ Դևլեթ Բահչելիին` «պարոն սապատ»:

Ալթայը, քննադատելով հետաքննություն սկսելու որոշումը, Twitter-ում գրառում է կատարել այն մասին, որ թուրքերենում «hücre» բառը, բացի «բանտախուց» իմաստից ունի նաև այլ իմաստ. քվեատուփ և հավելել, որ  իշխանամետ լրատվամիջոցներն են բանտախուց գրել: