Մայրաքաղաքի հանրային վայրերում կտեղադրվեն աղբի տեսակավորման աղբամաններ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում ավելացվել է տեսակավորման աղբարկղերի թիվը:

Ինչպես տեղեկացնում են քաղապետարանի լրատվական ծառայությունից, ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի, թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:

Երևանի քաղաքապետարանն «ԱյԷսԷսԴի» թիմի նախաձեռնությանը միացել է նախորդ տարեվերջին:

«Իրականում շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու լավագույն միջոցն այն է, երբ աղբի ցանկացած տեսակ գնա վերամշակման և իրենից երկրորդային օգտագործման հումք ներկայացնի: Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղադրված է աղբի տեսակավորման չորս աղբաման, որոնք այս պահին միայն պլաստիկի և թղթի համար են: Հետագայում տեսակները կշատանան, ինչպես նաև տարածումը կընդլայնվի», – նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Նախագիծն իրականացվում է 2018 թվականից՝ ՄԱԶԾ-ԳԷՀ կողմից ֆինանսավորվող փոքր դրամաշնորհային ծրագրերով, որոնց շահառուների թիվը գերազանցում է 100.000-ը: «Recycle it» ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն տեսակավորելու հետևյալ թափոնները՝ պլաստիկ շիշ, թուղթ, մետաղ և ապակի:

«Այս կարճ ժամանակահատվածում արդեն մեզ միացել են ավելի քան 130 կրթական, պետական ու մասնավոր կազմակերպություններ և ցանկը գնալով ավելանում է: Կա մեծ պահանջարկ, և մարդիկ ցանկանում են այդ մշակույթը տեսնել իրենց կազմակերպություններում», – նշում է «ԱյԷսԷսԴի» ՀԿ-ի նախագահ Մխիթար Ավետիսյանը:

«Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» («ԱյԷսԷսԴի») ՀԿ-ն նորաստեղծ կազմակերպություն է, որը նորարարական լուծումներ է առաջարկում թափոնների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության ու համայնքների կայուն զարգացման համար: Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքից բացի առաջիկայում այդպիսի աղբամաններ կտեղադրվեն համայնքային ենթակայության այլ կառույցներում ևս, ինչպես նաև մայրաքաղաքի հանրային վայրերում: