Դավիթ Տոնոյանը և Կանզասի նահանգապետը քննարկել են համագործակցության հեռանկարին առնչվող հարցեր

Լուրեր

28.09.2026 | 12:40
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի խաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով գտնվում է ԱՄՆ-ում։

Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով այցելել է նաև Կանզաս նահանգ։ Այսօր Դավիթ Տոնոյանի պատվիրակությանը և ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանին ընդունել է Կանզաս նահանգի նահանգապետ Լոռա Քելլին (Laura Kelly)։

Հանդիպման սկզբում Նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լիի Թաֆանելլին նահանգապետ Քելլիին ներկայացրել է ՀՀ ՊՆ և Կանզաս նահանգի ռազմական համագործակցության ծրագրերը և ուղղությունները։ Հանդիպման ընթացքում նախարար Դ. Տոնոյանը շնորհակալություն է հայտնել նահանգապետին նահանգի Ազգային Գվարդիայի հետ համագործակցության բարձր մակարդակի և իրականացվող բազում նախագծերի համար։

Քննարկվել են Կանզաս նահանգի և ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցության հեռանկարին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը նահանգապետ Քելլիին է հանձնել Հայ-Ամերիկյան ասամբլեայի կողմից պատրաստվաղ պատմական նյութերի փաթեթը, որում ներկայացված էին ԱՄՆ-ի կողմից իրականացված հումանիտար առաքելությունների այն փաստերը, որոնք շուրջ 100 տարի առնչվել են Հայաստանի և Հայ ժողովրդի հետ։ Նահանգապետ Լոռա Քելլին հայտարարել և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին է փոխանցել այդ կապակցությամբ թողարկված հռչակագիրը, որով 2019թ. մարտի 27-ը հայտարարվել է ՀՀ-ն և ԱՄՆ կանզաս նահանգի համագործակցության օր։