Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է նախկին դատավոր Պարգև Օհանյանը

Լուրեր

07.02.2026 | 00:13
Հայաստանի պատվիրակությունը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.02.2026 | 23:50
Սպասելի էր, որ Ադրբեջանի թիմը չի ժամանելու Հայաստան․ ՀԲՖ գլխավոր քարտուղար
06.02.2026 | 23:46
Մեկնարկել է Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
06.02.2026 | 23:32
Էրիկ Գասպարյանը շախմատի «RUDAR XXVIII – GM ROUND ROBIN» մրցաշարի շրջանակներում լրացրել է իր երկրորդ գրոսմայստերի նորման
06.02.2026 | 23:16
Վաղը հանրապետությունում կանցկացվի մաթեմատիկայի միասնական քննությունը
06.02.2026 | 23:03
2025-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է ավելի քան 20 մլրդ դրամ. բերկայացվել է ՀԿԱԾ հաշվետվությունը
06.02.2026 | 22:50
Մհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը
06.02.2026 | 22:38
The Telegraph-ը բացահայտել է ՌԴ-ից Իրան գաղտնի 2,5 միլիարդ դոլարի կանխիկ փոխանցումներ․ նշվում է առնվազն ևս 1,9 միլիարդ դոլարի մասին
06.02.2026 | 22:23
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.02.2026 | 22:08
Իսպանիայի գավաթ․ Կայացել է կիսաեզրափակիչի վիճակահանությունը
06.02.2026 | 21:53
ԵՄ-ն և Թուրքիան համաձայնության են եկել շարունակել աշխատել մաքսային միության ուղղությամբ
06.02.2026 | 21:40
Ավինյանը Ստոկհոլմում գործընկերների հետ քննարկել է ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին վերաբերող հարցեր
06.02.2026 | 21:26
Ադրբեջանցի քաղէմիգրանտներն ԱՄՆ փոխնախագահին կոչ են արել Ալիևի հետ հանդիպմանը բարձրացնել քաղբանտարկյալների հարցը
06.02.2026 | 21:12
Դեյվիդ Ալենը նշանակվել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
06.02.2026 | 21:00
Քոչարյանը սպառնալիք է դիտարկում Թրամփի ուղին. ո՞նց է ՌԴ-ին բերում՝ կպցնում․ որ ընդհանրապես չլինի՞ այդ ծրագիրը․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գործի շրջանակներում ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել է նախկին դատավոր Պարգև Օհանյանը։ Վերջինս Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցաքննությունն ընթացել է արդարադատությանը միջամտելու փորձերի վերաբերյալ իր՝ նախկինում կատարած հայտարարությունների կապակցությամբ։

-Պարոն Օհանյա՛ն, Ձեր տված ցուցմունքում ի՞նչ հանգամանքների եք անդրադարձել։

-Եթե հիշում եք, Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար։ Միջամտությունը քրեորեն պատժելի արարք է, և ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի, որ տեղյակ եմ, միջամտություններ, իհարկե, եղել են։ Այդ առիթով հրավիրել էին հարցաքննության։

-Մասնավորապես Արմեն Գևորգյանի՞ միջամտության մասին եք նշել Ձեր ցուցմունքում, թե՞ առհասարակ՝ ընդհանուր քաղաքական միջամտության փորձերի։

-Պարզվեց, որ այդ գործը քննվում է Մարտի 1-ի գործի շրջանակներում, ոչ թե առանձին, և ստացվեց այնպես, որ ես որպես վկա հրավիրվեցի հարցաքննության։ Ես ցուցմունք եմ տվել՝ կապված միջամտությունների հետ՝ նշելով, որ միջամտություններ եղել են, դրանք հերքել չի կարելի։

-Կասե՞ք, թե կոնկրետ ով է փորձել միջամտել, Ձեր հանդեպ ճնշում եղե՞լ է։

-Ճնշում բառը տեղին և իրավական չէ։ Ես ցուցմունք եմ տվել և հանրությանն էլ է հայտնի «Ռոյալ-Արմենիայի» գործը և այլ գործեր։

-Ձեզ անձամբ Արմեն Գևորգյանը հանդիպե՞լ է կամ փորձե՞լ է ուղղորդել՝ այս կամ այն գործով որևէ որոշում կայացնել։

-Չէ, անձամբ ինձ՝ ոչ։ Լուսահոգի Գևորգ Մհերյանի միջոցով էր «Ռոյալ-Արմենիայի» գործով միջամտությունը, որ ցանկացել են «կուրսի լինել», և ակնհայտ էր, որ հետաքրքրվածություն կար՝ նախագահի մակարդակով։ Բայց Մհերյանը հիմա ողջ չէ։

Նշենք, որ նախկին դատավորի նշած անձը, որը իր պնդմամբ փորձել է միջամտել արդարադատություն իրականացնելուն, Գևորգ Մհերյանն է՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետը, որը սպանվել է 2009 թվականին գլխի շրջանում ստացան հրազենային կրակոցներից։ Մհերյանը փոխոստիկանապետ է նշանակվել է 2008-ի հուլիսի 2-ին, իսկ մինչ այդ եղել է Ռոբերտ Քոչարյանի, այնուհետև Սերժ Սարգսյանի օգնականը: Իսկ նյութում նշված «Ռոյալ- Արմենիայի» քրեական գործն էլ հարուցվել էր 2005 թվականին։

«Ռոյալ Արմենիայի» ղեկավարները մեղադրվում էին մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու համար: Մեղադրող կողմը նրանց համար պահանջում էր երկարատև ազատազրկում: Մեղադրյալները չէին ընդունում իրենց մեղքը` պնդելով, որ գործը իրենց նկատմամբ «սարքվել է»: Աղմկոտ քրեական գործը քննել և արդարացման դատավճիռ է կայացրել դատավոր Պարգև Օհանյանը: Այս որոշման արդյունքում վերջինիս լիազորությունները Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով դադարեցվեցին։

Ի դեպ, թավշյա հեղափոխությունից հետո «Ռոյալ Արմենիայի» սեփականատեր Գագիկ Հակոբյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ իր դեմ հարուցված քրգործով փորձագետներ Վասիլի Առուստամյանի, Աշոտ Թևիկյանի և Գևորգ Մկրտչյանի կողմից հանցագործություն կատարելու փաստի մասին:

Լիլիթ Շաբոյան