«Առաջիկայում Սունդուկյանի թատրոնը երկու մեծ պրեմիերա կունենա». Արմեն Էլբակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Ցանկանում եմ, որ բոլոր թատրոններն ավելի բեղմնավոր աշխատեն և շարունակեն իրենց հայրենանվեր գործը՝ հանուն վաղվա Հայաստանի։ Թատրոնի օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Արմեն Էլբակյանը։

«Թատրոնում խնդիրներ շատ կան, բայց միևնույն ժամանակ, թատրոնն ուշադրության կարիք ունի, գրողները պետք է ավելի շատ թատերական ստեղծագործություններ գրեն, որոնք կարտացոլեն այսօրվա մարդուն, նրա հոգսերը, ցանկություններն ու հույսերը»,- ընդգծեց Արմեն Էլբակյանը։

Դերասանի խոսքով՝ այսօր թատրոնում աշխատողները նվիրյալներ են։

«21-րդ դարում, երբ բիզնեսն ավելի կարևոր է, քան մշակույթը, թատրոնում աշխատելն ավելի դժվար է դարձել»,- նշեց Արմեն Էլբակյանը։

Դերասանը նաև հավելեց, որ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնում այս պահին երկու պրեմիերայի են պատրաստվում։ Դրանցից մեկը բեմադրելու է Ֆրանսիայից հրավիրված ռեժիսոր Սերժ Մելիքյանը։

Առաջիկա ամիսներին սպասվում է նաև Կեն Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի հիման վրա ստեղծված երիտասարդական ներկայացումը։

 

Նելլի Մելքոնյան