Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանի հայրը՝ իր քրոջ որդու կողմից Արտակ Զեյնալյանին սպառնալու մասին

Լուրեր

13.08.2026 | 14:17
ԱԳՆ-ն կապվել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ, հանդիպում է նախատեսվում․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 14:11
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել
13.08.2026 | 14:00
TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը շուտով խորհրդարան է գալու․ Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:51
Համոզված եմ` ՀՀ-ից Ադրբեջան արտահանում կլինի. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:42
Բանակի հարցով կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյանը` այսօր գրանցված մահվան դեպքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:37
«Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնային» հայտնել է Ռոդրիի տրանսֆերային գինը
13.08.2026 | 13:29
Հայոց ցեղասպանությունը չպետք է դարձնել որևէ տեսակի բանակցության առարկա․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:22
ՌԴ-ին ասել ենք, խնդիր ունենք, եկեք լուծենք. չենք ուզում պայմանագիրը խզել.Փաշինյանը` երկաթուղու մասին
13.08.2026 | 13:19
Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
13.08.2026 | 13:15
«Սուս նստե՛ք տեղներդ»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:14
Պուտինի հետ խոսելուց հետո փոփոխություն չկա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:07
Ադրբեջանցի մասնագետները 2025 թվականի սեպտեմբերին են ՀՀ տարածքում ուսումնասիրություն իրականացրել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:03
Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
13.08.2026 | 13:00
NBA-ի աստղն ավարտել է կարիերան
13.08.2026 | 12:53
«Շարունակելու ենք պաշտպանել Պաղեստինի դատը»․ Էրդողանն ընդունել է Մահմուդ Աբբասին
Բոլորը

Օրերս տեղեկություն տարածվեց, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հասցեին սպառնալիքներ են հնչեցվել, որոնց հեղինակը եղել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված հայ գերի Կարեն Ղազարյանի հորաքրոջ որդին՝ Խորեն Ասլանյանը։ Կարեն Ղազարյանը, հիշեցնենք, Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։ Նա Ադրբեջանում է հայտնվել 2018թ. հուլիսին՝ անհայտ պայմաններում։

Factor.am-ը մանրամասներ ճշտելու համար կապ հաստատեց Կարեն Ղազարյանի հոր՝ Արմեն Ղազարյանի հետ, որը կատարվածը այսպես ներկայացրեց․ «Չի սպառնացել, ես խոսել եմ նրա հետ։ Խնդիրն այն է, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցուն մարդասիրական ճանապարհով հետ տալ են ուզում։ Ի՞նչ իմաստ ունի դա, եթե Կարենի մասին չեք մտածում, եթե նրան դատապարտել են։ Ի՞նչ խղճով եք ապրելու այդքանից հետո, եթե ադրբեջանցուն հետ տաք՝ առանց Կարենի։ Դա է ասել, ուրիշ ի՞նչ սպառնալիք, ու ինձ թվում է, որ ճի՛շտ է ասել»,- ասաց Կարեն Ղազարյանի հայրը։

Հիշեցնենք, որ Մարտի 19-ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովին՝ ասելով․ «Հայաստանն իր Սահմանադրությամբ նախատեսված բոլոր պարտականությունները իրականացնում է, գործում ներգրավված է նաև Կարմիր խաչը, կապահովվի անձի իրավունքների ողջ ներկապնակը։ Եթե նրա արարքում չի լինի քրեորեն հետապնդելի արարք, և անձն իր կամքով կցանկանա վերադառնալ այդ երկիր, բնականաբար, նաև դա կիրականացվի»։

Նախարարը ճեպազրույցի տեսանյութը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում, որին արձագանքել էր Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Խորեն Ասլանյանը՝ իր մեկնաբանություններով սպանության սպառնալիքներ հնչեցնելով նախարարի հասցեին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Լիլիթ Շաբոյան