Արարատ Միրզոյանին ապառիկով հեռուստացույց չեն տվել, վարչապետն էլ հիշում է՝ իրենց լվացքի մեքենայի վարկը դեռ փակում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը խորհրդարանում Կառավարության ծրագրի զեկույցը ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչով է վերջինս հիմնավորում սպառողական վարկերի աճը Հայաստանում։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սպառողական վարկերը շատ հարմար տարբերակով են բանկերն առաջարկում քաղաքացիներին։

«Ես հիմա հիշում եմ, որ մեր տանն ինչ կա ՝ լվացքի մեքենա, սառնարան, վարկով ենք առել, որովհետև շատ հարմար տարբերակով են դրանք տրամադրում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ  միանգամից տալ 250 հազար դրամ կամ ավել գումար լվացքի մեքենա առնել, եթե կարող ես ամեն ամիս 6000 դրամ վճարելով այդ ապրանքը ձեռք բերել»,- ասաց Փաշինյանը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, համաձայն լինելով վարչապետի այս դիտարկման հետ, նշեց, որ փորձել է ապառիկ պայմաններով հեռուստացույց գնել, սակայն չի հաջողվել, որովհետև պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայությունն իր հաշիվը կալանքի տակ է դրել։

«Պարզվեց չվճարված տուգանք  ունեմ»,- ասաց ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։