Հայաստանն իր գործելակերպով սահմանափակել է ներդրումների հնարավորությունները. Գագիկ Մակարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
Բոլորը

Հայաստանը տարբեր ժամանակներում իր գործելակերպով ավելի շատ սահմանափակել է ներդրումների հնարավորությունները, քան փորձել է դրանք զարգացնել: Մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Այսինքն՝ տարբեր օրենքների ընդունման, միջազգային տարբեր պայմանագրերի ստորագրման ճանապարհով, կարծես, թղթի վրա փորձել են խթանել, բայց իրական կյանքում դրանք այդպես էլ չեն իրականացվել»,- հավելեց նա:

Ըստ նրա՝ Հայաստանի տարբեր կառավարությունները տարիներ շարունակ խոսել են ներդրումները խթանելու մասին, հատկապես՝ օտարերկրյա ներդրումները. «Բայց վերջին շրջանում առիթ ունեցա մի կարևոր քննարկման մասնակցելու համար ուսումնասիրել ներդրումների խոչընդոտները ու բացահայտվեցին շատ ակնհայտ խնդիրներ, որոնք տարիներ շարունակ կա՛մ չեն նկատվել, կա՛մ գիտեին՝ ուշադրություն չեն դարձրել ու չեն կարգավորել»:

Եվ հիմա, Գագիկ Մակարյանի խոսքով, երբ խոսում ենք ներդրումների խթանման մասին, պետք է կանգ առնել այդ կետերի վրա և վերացնել այդ խոչընդոտները: Գործատուների միության նախագահը խոսեց նաև օտարերկրյա ներդրումների կարևորության և դրանք ապահովելու համար անհրաժեշտ կետերի մասին:

«Եթե օտարերկրյա ներդրումներ չեն արվում պետություններում, այդ թվում՝ Հայաստանում, ապա արժեթղթերի շուկան չի զարգանում, ֆինանսավորման աղբյուրները լինում են հիմնականում բանկերը, և բանկերի դեպքում էլ ֆինանսավորման հասանելիությունը խիստ սահմանափակվում է տարբեր ոլորտների ձեռնարկությունների համար»,- թվարկեց նա:

Իսկ օտարերկրյա ներդրողին խանգարող հանգամանքներից են, ըստ Մակարյանի, պրոտեկցիոնիստական վերաբերմունքը ներքին ներդրողների նկատմամբ, ինչպես նաև իրենց շահերին վնասող գործողությունները: «Մենք տեսել ենք, թե ինչպես են դրանք արտահայտվել. կա՛մ օտարերկրյա ններդրողների հետ ուզել են փայ մտնել պետական կառույցների ներկայացուցիչները, կա՛մ իրենք ներքին որոշ արտադրողների թույլ են տվել ներմուծման կամ այլ մեթոդներով մենաշնորհատեր դառնալ և դրանով սահմանափակել ներդրումների հնարավորությունները: Այսինքն՝ մենք թղթի վրա մի բան ենք գրել, բայց իրական կյանքում այդ պրոտեկցիոնիզմը դրսևորել ենք»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան