Մի շարք պայմանագրային զինծառայողներ ունեն վարկային վատ պատմություն և խնդիրներ դրանց մարման հետ կապված․ ի՞նչ կարող ենք առաջարկել նրանց․ Թագուհի Թովմասյանը՝ վարչապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում Կառավարության գործունեության վերաբերյալ զեկույցը ներկայացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Կառավարության կողմից համաֆինանսավորվող գյուղատնտեսական, անասնապահական ծրագրերի իրականացման համար գյուղացիները ո՞ր բանկերին կարող են դիմել, կա՞ արդյոք մոտավոր հաշվարկ, թե այս ծրագրերը քանի հոգու համար են նախատեսված և արդյոք դրանք հասանելի կլինե՞ն նաև վարկային վատ պատմություն ունեցողների համար։

Պատգամավորի հարցերին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վարկային վատ պատմություն ունեցողների համար կատարվել է օրենսդրական փոփոխություն, ինչի արդյունքում 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, և նրանք կարող են վարկ վերցնել բանկերից։

«Այո՛, մենք կարող ենք վարկի տոկոսները իջեցնել, արտոնյալ պայմաններով տալ, բայց չենք կարող բանկերին ասել վարկը հետ մի պահանջեք»,-ասաց վարչապետը՝ կարևորելով  քաղաքացիների ֆինանսական գրագիտության անհրաժեշտությունը՝ խոսելով նաև վերակառուցված վարկային պատմությունների մասին, որն իրականացվել է ավելի քան 9000 քաղաքացու համար։

Թագուհի Թովմասյանը նշեց, որ իրեն դիմել են մի շարք պայմանագրային զինծառայողներ, որոնք ունեն վարկային վատ պատմություն և խնդիրներ դրանց մարման հետ կապված, ինչին ի պատասխան Փաշինյանը հիշեցրեց, որ զինծառայողների համար վարկերը վերակառուցվում են ավելի ցածր տոկոսներով և ավելի երկար ժամկետներով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան