Օսիպյանի նկատմամբ շատ ագրեսիվ էին, իրենց պահվածքով ցույց էին տալիս, որ ինչ-որ շարժի դեպքում նրան նույն պահին կվերացնեն․ ՊՊԾ գնդի գործով տուժող

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Այսօր ՊՊԾ գնդի գրավման գործով շարունակվեց տուժողների հարցաքննությունը։ Դատարանի որոշմամբ հրապարակվեցին դատարան չներկայացած տուժողներից չորսի նախաքննական ցուցմունքները։

Առաջինը դատարանին ներկայացվեց ոստիկանության ծառայակից Դավիթ Գևորգյանի ցուցմունքը։ Նա հայտնել էր, որ գնդի ներսում տեսել է զինված անձանց, որոնք իրեն հորդորել են հանձնվել։ Ըստ տուժողի՝ զինված անձինք եղել են 37-ը․ «Սկզբում կապեցին մեր ձեռքերը, բերեցին Օսիպյանին և Եղիազարյանին, քիչ անց ներս մտավ Պավլիկ անունով անձը և հրահանգեց մեր ձեռքերը ազատել։ Մենք սանհանգույցից օգտվում էինք տղաների ուղեկցությամբ, այդ երիտասարդները թույլատրեցին մեզ զանգահարել մեր ընտանիքների անդամներին։ Երիտասարդները մեր նկատմամբ ագրեսիվ էին, տարեցները՝ ոչ։ Մեզ բոլորիս տարան մի սենյակ և ստիպեցին, որ պառկենք մահճակալներին, զինված երիտասարդներից մեկն ասաց՝ պառկեք պատուհանի տակ, որ առաջինը ձեզ սպանենք»,- նշված էր տուժողի նախաքննական ցուցմունքում։

Նույն ցուցմունքում նշվում էր նաև, որ զինված անձինք ՊՊԾ գնդի տարածքում օգտագործել են ալկոհոլ․ «Գնդի ներսում լսել եմ խոսակցություններ, որ գնդապետ Արթուր Վանոյանին սպանել է ոմն Սմբատը։ Խոսակցություններում լսվում էր, թե ինչպես էին զինված անձինք, այդ թվում Արեգ Կյուրեղյանը, Սմբատին ասում՝ ինչո՞ւ սպանեցիր այդ մարդուն, Սմբատը պատասխանում էր, որ կրակել են իրենց ուղղությամբ, ինք էլ իր հերթին պատասխանել է։ Օսիպյանի նկատմամբ շատ ագրեսիվ էին, տարբեր պահանջներ էին դնում նրա դեմ և իրենց պահվածքով ցույց էին տալիս, որ ինչ-որ շարժի դեպքում նրան նույն պահին կվերացնեն»,- նախաքննական ցուցմունքում գրել էր Դավիթ Գևորգյանը։

Ըստ տուժողի՝ զինված երիտասարդներն այլևս Պավել Մանուկյանին չէին լսում և վարվում էին այնպես, ինչպես ուզում էին։

Լիլիթ Շաբոյան