Տիգրան Խաչատրյանն ու Դմիտրի Մարիյասինը քննարկել են ՄԱԶԾ-ի հետ համագործակցության հնարավորությունները, քննարկել աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի գրագետ համադրումը

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի ղեկավարած պատվիրակությանը։

«Դմիտրի Մարիյասինը նախարարին առաջարկել է քննարկել նախարարության համակարգման դաշտում գտնվող հարցերի լայն օրակարգը՝ գտնելով ընդհանուր մոտեցումներ և շփման կետեր։ Պաշտոնյայի խոսքով՝ անհրաժեշտ է այս նպատակով պարբերականացնել հանդիպումները տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության թիմի հետ, քանի որ նախարարությունը ՄԱԶԾ առանցքային գործընկերներից մեկը պետք է լինի։

Նախարար Տիգրան Խաչատրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Կառավարության հնգամյա ծրագրի տնտեսական առաջնահերթությունները, երկարաժամկետ նպատակները, անդրադարձել տնտեսության՝  զարգացման առավել մեծ ներուժ ունեցող հեռանկարային ոլորտներին։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալը նշել է, որ համակարծիք է նախարարի հետ՝ որպես առաջանահերթություն սահմանելով արտադրողականության բարձրացման խնդիրը։ Այս համատեքստում կողմերն անդրադարձել են աշխատուժի նոր հմտությունների ձևավորմանը, աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի գրագետ համադրմանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային-նորարարական կենտրոնի կողմից մշակված կենտրոնի գործունեության ուղղությունները, մասնավորապես՝ նախօրեին մեկնարկած Travelinsights գործիքի հետագա կիրառումը։ Տիգրան Խաչատրյանը ՄԱԶԾ պատվիրակության հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում համագործակցության հնարավորությունները՝ զբոսաշրջային արդյունքի բազմազանեցման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ենթակառուցվածքների զարգացման նպատակով։

Ներկայացվել է նաև ՄԱԶԾ գործունեությունը մարզային և գյուղական տուրիզմի զարգացման ուղղությամբ՝ շեշտադրելով տեղի բնակչությանը գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունները։ Կողմերն անդրադարձել են նաև ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի դերին՝ մարզային զբոսաշրջային կենտրոնների զարգացման գործում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական քննարկումների միջոցով անդրադառնալ  առանձին ոլորտային ծրագրերին, ինչպես նաև տեղում ծանոթանալ և  քննարկել որոշ մարզային ծրագրերի զարգացման հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում: