Տնտեսական հեղափոխության մեր մոդելն աշխատում է․ Փաշինյանն աճ արձանագրած ոլորտներն է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Ներկայացնելով  տնտեսական աճի ցուցանիշները՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ եթե հաշվի ենք առնում, որ 2018 թվականին ՀՀ-ում տեղի են ունեցել վարչապետի  ընտրություններ, Ազգային ժողովի լուծարում և արտահերթ ընտրություններ, հեղափոխություն, ապա կարելի է ասել, որ համաշխարհային պատմության մեջ չենք գտնի մեկ երկիր, որտեղ տեղի են ունեցել այսքան քաղաքական գործընթացներ և դրանց չի հաջորդել տնտեսական անկում։

«Հայաստանի Հանրապետությունը բացառիկ է այդ քաղաքական փոփոխություններին իր տնտեսական արձագանքով։ Մեզ հաջողվեց պահել տնտեսական կայունությունը, իսկ 2019 թվականին արդեն ՀՀ-ն թևակոխել է երկարատև կայունության շրջան»,- ասաց  Փաշինյանը։

Վարչապետը ներկայացրեց արդյունաբերության և շինարարության ոլորտում արձանագրված ցուցանիշները։ Վերջինիս խոսքով, օրինակ, շինարարության ոլորտում նախորդ տարվա համեմատ ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ։

«Լրջագույն աճեր են նկատվում հիպոթեքային վարկավորման ոլորտում։ Երկրի հիպոթեքային վարկերի պորտֆելի ընդհանուր ծավալը կազմել է 150 մլն դոլար, իսկ դա նշանակում է, որ այդքան գումարի բնակարան գնելու գործարք են կատարել ՀՀ քաղաքացիները, իսկ սա նշանակում է վստահություն՝ սեփական երկրի նկատմամբ»,- ասաց  Փաշինյանը՝ հավելելով, որ տնտեսական աճ ենք արձանագրել նաև տնտեսության մյուս ոլորտներում՝ առևտուր, թեթև արդյունաբերություն, արտահանում և այլն։

«Սա նշանակում է, որ տնտեսական զարգացման և տնտեսական հեղափոխության մեր մոդելն աշխատում է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան