Քվեարկությունը զրկեց Թերեզա Մեյին Եվրամիությունից դուրս գալու բանակցություններ վարելու իրավունքից

Լուրեր

23.05.2026 | 15:55
Արևմուտքը փորձում է Հայաստանում անել այն, ինչ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում. Լավրով
23.05.2026 | 15:30
Թուրք լրագրողի և կեղծիքի ցանցի նոր պնդումները ադրբեջանցիների վերադարձի մասին
23.05.2026 | 15:20
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արմավիրում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 14:52
ՄԻՊ-ը մեկնարկել է ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը գնահատելու նպատակով
23.05.2026 | 14:31
Նիկոլ, դու 18 թվից բոլորին խաբում ես, դու ամենամեծ սուտ խոսացողն ես. քաղաքացին` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 14:02
ՊՆ-ն փոխե՞լ է Զինված ուժերի զինանշանը․ զորահանդեսի ցուցապաստառին այլ զինանշան է
23.05.2026 | 13:33
Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո
23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
Բոլորը

Բրիտանիայի խորհրդարանում անցած քվեարկությունը զրկեց երկրի վարչապետ Թերեզա Մեյին Եվրամիությունից դուրս գալու բանակցություններ վարելու իրավունքից: Գործընթացի ամբողջ պատասխանատվոթյունն իր վրա ստանձնեց խորհրդարանը: Հատկանշական է, որ խորհրդարանականներին միացան Մեյի կառավարության երեք նախարարներ, որոնք քվեարկելուց առաջ հրաժարական տվեցին. գրում է VOA-ն:

Ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը քվեարկության արդյունքներից գոհ է. նրա խոսքով, վարչապետը խոչընդոտում էր բանակցությունների ընթացքը.

«Անհեթեթ է մեղադրել խորհրդարանին ժողովրդավար գործընթացին միջամտելու մեջ: Խորհրդարանն անում է ժողովրդավարությամբ ամրագրված իր դերը՝ ապահովելով կառավարության պատասխանատվությունը»:

Վարչապետ Մեյն իր կողմից նշում է, որ անկախ ճանապարհից, անհրաժեշտ է ապահովել Բրիտանիայի քաղաքացիների պահանջը՝ դուրս գալ Եվրամիությունից.

«Բրեքզիթի երաշխիքներից մեկն այն կլիներ, որ մենք երաշխավորեինք, որ մայիսի 22-ին դուրս ենք գալու Եվրամիությունից»:

Բրիտանիայում 2016-ին անցած հանրաքվեի ընթացքում քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել էր Բրեքզիթի՝ Եվրամիությունից դուրս գալու օգտին, սակայն, խորհրդարանականներից շատերը հավատացած են, որ հնարավոր է՝ մեծամասնության կարծիքը փոխվել է այս տարիների ընթացքում: Այժմ խոսքը գնում է այսպես կոչված «մեղմ» Բրեքզիթի մասին, որի արդյունքում Բրիտանիան, դուրս գալով ԵՄ-ից, այնուամենայնիվ սերտ կապեր կպահպանի կազմակերպության հետ: Որոշ ուժեր սակայն առաջարկում են ընթանրապես մոռանալ հանրաքվեի արդյունքների մասին եւ մնալ Եվրամիության անդամ: