«Դա նրանց իրավունքն է, ինչ ուզում են, թող անեն». Ռոդնինան՝ Երևանի՝ իր անունը կրող գեղասահքի դպրոցի անվանափոխության պահանջի մասին

Լուրեր

10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
Բոլորը

Հայաստանում վերջին շաբաթներին ակտիվորեն քննարկվում է Երևանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի անվանափոխության հնարավորությունը: Նման առաջարկով են հանդես եկել Երևանի ավագանու անդամները՝ Բաքու Ռոդնինայի այցից և այնտեղ, այսպես կոչված, «Խոջալուի իրադարձություններին» նվիրված երթին մասնակցելուց հետո: ՌԴ Պետդումայի պատգամավոր, եռակի օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինան, սակայն, հայտարարում է, որ Բաքվում «հակահայկական» միջոցառման չի մասնակցել:

«Բացարձակապես… Ես մասնակցել եմ ավելի քան քսան տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հիշատակի երթին… Ամենուր, որտեղ մարդիկ մահանում են, դա ողբերգություն է: Մարդիկ հիշում են նրանց, ովքեր տուժել են: Սա չի նշանակում է, որ դա ինչ-որ մեկի դեմ է: Մեզ՝ ռուսներիս համար, ինչպես Հայաստանն ու հայերը, այնպես էլ Ադրբեջանն ու ադրբեջանցիները երկրներ են և մարդիկ, որոնք ժամանակին Խորհրդային Միության մաս են կազմել»,- «Ռուսարմինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռոդնինան:

Նա նաև հավելել է, որ իրականում խոսքը ոչ թե իր անվան դպրոցի, այլ սահադաշտի մասին է, որը «կառուցվել է ռուսական փողերով»:

«Ոչ թե դպրոցն է կրում իմ անունը, այլ սահադաշտը, որը կառուցվել է Ռուսաստանի Դաշնության միջոցներով. միլիոնավոր միջոցներ, որոնք բացառապես Ռուսաստանից են եկել: Դա նրանց իրավունքն է, ինչ ուզում են, այն էլ թող անեն»,- ասել է նախկին գեղասահորդուհին:

Ռոդնինան նշել է, որ հանգիստ է վերաբերվում անվանափոխությանը, սակայն «վիրավորված է այն մարդկանց համար, ովքեր իրենց սիրտն ու հոգին են դրել» շինարարության մեջ:

Իրինա Ռոդնինան նաև հավելել է, որ իր խնդիրը զանգվածային մանկական սպորտի զարգացումն է, և Բաքու այցելել է՝ նաև այդ ոլորտին վերաբերող հարցեր քննարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ-ռուսական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Իրինա Ռոդինան ռուսաստանցի այլ պատգամավորների հետ Բաքվում մասնակցել էր, այսպես կոչված «Խոջալուի իրադարձություններին» նվիրված երթին, ինչը բացասական արձագանքի էր արժանացել Հայաստանում: Հարցին ՌԴ Պետդումայում ելույթի ժամանակ անդրադարձել էր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: