Լոռու մարզպետարանը եղել է կոռումպացված կառույցներից մեկը, կլինեն հարուցված նոր քրգործեր․մարզպետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 10:25
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ.

– Պարո՛ն Ղուկասյան, վերջերս Ձեր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեցիք՝ նշելով, որ ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին Ձեր մարզի նախորդ իշխանությունները տվել են 30.000 դրամ գումար, թեև նրանք ստորագրել են 50.000 դրամի դիմաց: Ձեր այս գրառմանը շտապեց պատասխանել նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը և խորհուրդ տվեց իր անունը շահարկելով չինքնահաստատվել: Ինչո՞վ է պայմանավորված այս փոխադարձ հրաձգությունը:

– Մի քանի ճշտում մտցնեմ այս հարցում: Նախ՝ եղել է արցախյան պատերազմի մի մասնակցի ընտանիք, որին հատկացվել է 50.000 դրամ՝ ըստ փաստաթղթերի, սակայն իրականում հատկացվել է 30.000 դրամ մասնակցի մորը և կեղծվել է ստացողի ստորագրությունը: Քանի որ պարզ չի եղել, թե ո՞վ է այն աշխատակիցը, որը դա արել է, իմ գրառման մեջ որևէ անձնական բան կամ նախկին մարզպետին ուղղված որևէ մեղադրանք ես չեմ հնչեցրել: Նախորդ մարզպետի պատասխանին չեմ անդրադառնա: Ասեմ նաև, որ ոչ միայն այդ դեպքով, այլև մարզպետարանի նախկին գործունեության հետ կապված կան բազմաթիվ՝ արդեն իսկ հարուցված քրեական գործեր, և մոտ ապագայում կլինեն նորերը, ես ուղղակի վստահ եմ, քանի որ մարզպետարանը եղել է բավականին կոռումպացված կառույցներից մեկը:

– Ինչպե՞ս է դրսևորվել այդ կոռուպցիան:

– Աշխատանքի են ընդունվել կաշառքով՝ և՛ դպրոցներում, և՛ բուժհիմնարկներում, իհարկե՝ ոչ բոլոր դեպքերում: Մարզպետարանի գործառույթների մի մասն իրականացրել են կաշառքով: Դա բոլորին հայտնի է, ցանկացած լոռեցու եթե հարցնեք, կհաստատի: Հիմա իրավապահ մարմինները կզբաղվեն դրանցով: Երբ որոշակի փաստեր լինում են իմ ձեռքի տակ, ես դիմում եմ իրավապահ մարմիններին՝ սահմանված կարգով այդ ամենը հետազոտելու, ուսումնասիրելու, և եթե կարիք կա, քրեական գործ հարուցելու համար: Ես՝ որպես մարզպետ, ունեմ պարտավորվածություն մեր մարզի տարածքում նախ բացառել այդ կոռուպցիոն դրսևորումները, բացի այդ՝ պատասխանատու եմ նաև օգնել, որ նախկինում կատարված հանցագործությունները բացահայտվեն:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին: Ձեր մարզում այդ հեղափոխությունն ի՞նչ քայլերով եք իրականացնելու:

– Երևի տեղյակ եք «Իմ քայլը՝ հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի մասին: Ես հայտարարել եմ, որ դրանով տնտեսական հեղափոխության մեկնարկն է տրվում: Մինչ այդ և դրանից հետո էլ մենք գործարարների հետ ակտիվ համագործակցում ենք, փորձում ենք օգտակար լինել, եթե արհեստական խոչընդոտներ են լինում, փորձում ենք դրանք անմիջապես վերացնել: Մեր մոտեցումն է՝ ստեղծել բարենպաստ պայմաններ: Հատուկ ինչ-որ գործողություն չենք պատրաստվում անել, այլ ստեղծել բարենպաստ պայմաններ, իսկ այն ընկերություններին, որոնց ներդրումների չափը կլինի զգալի, մենք կտրամադրենք նաև արտոնություններ:

– Իսկ որո՞նք են մարզի զարգացման առաջնահերթությունները:

– Տուրիզմի, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներն են, որ մեր մարզում համարվում են գերակա և պոտենցիալ ունեցող ճյուղեր:

– Լոռու մարզպետարանում օպտիմալացում սպասվո՞ւմ է: Մարզպետարանում քանի՞ աշխատակից կա, և օպտիմալացման արդյունքում քանի՞սը կպահպանեն աշխատատեղը:

– Այս պահի դրությամբ ունենք 138 հաստիք: Չեմ կարող ասել, թե օպտիմալացման արդյունքում քանի՞ հաստիք ստիպված կլինենք կրճատել: Խոսքը մոտավորապես 20-30 տոկոսի մասին է, և կրճատումները տեղի կունենան միայն մի սկզբունքի հիման վրա՝ հաշվի կառնվի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը: Մեզ համար կարևոր է ունենալ փոքր անձնակազմ, բայց ավելի մոտիվացված, ավելի բարձր վարձատրվող, ավելի նպատակասլաց և պրոֆեսիոնալ:

– Կադրային քաղաքականություն իրականացնելիս կուսակցական պատկանելությունը կարևորելո՞ւ եք, թե՞ Ձեզ հետ կարող են աշխատել նաև ՀՀԿ-ականները կամ նրանց օրոք մարզպետարանում աշխատածները:

– Անկեղծ ասեմ՝ չգիտեմ, թե մարզպետարանի աշխատակիցներից ով ինչ կուսակցության անդամ է և ինչ կուսակցության է հարում: Գիտեք, որ կան մի քանի պաշտոններ, որոնք քաղաքական են, օրինակ՝ մարզպետինն ու տեղակալներինը: Մնացածն ինձ ուղղակի չի հետաքրքրում, թե ով որ կուսակցության անդամ է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան