Գործն իրականությունից այնքան հեռու է, ինչքան խոզը տուռնիկից․ Ֆլեշի Բարսեղը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։

Մեղադրող Աբգար Առաքելյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը․

«Հրայր Հովսեփյանը Արման Մկրտումյանին մեղադրելով յուրացումներ կատարելու մեջ երկու անգհամ հարվածել է նրա ուսերին եւ բռնություն գործադրելու սպառնալիքով անվանափոխել բնակարանը իր անվամբ կամ վճարել քսան հազար դոլար։ Բարսեղ Բեգլարյանի ուղղորդմամբ կնքել է իր բնակարանի գրավադրման պայմանագիր, ինը միլիոն դրամը մուտքագրել է «ֆլեշ» ընկերությանը։ 2016 թվականին Բարսեղ Բեգլարյանը կատարել է ինքնիրավչություն, Բարսեղ Բեգլարյանը «ֆլեշ» ընկերության գրասենյակում որպես վնասի փոխատուցում պահանջել է անվանափոխել բնակարանը։ Բեգլարյանը կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կրկին պահանջել է անվանափոխել բնակարանը կամ վճարել քսան հազար դոլար։ Արման Մկրտումյանը Բարսեղ Բեգլարյանի եւ մյուսների ուղղորդմամբ կնքել է գրավդրման հիփոթեքի պայմանագիր, ինչի համար Արման Մկրտումյանի օրինական շահերին պատճառվել է վնաս»,-նշեց նա։

Հրայր Հովսեփյանը մեղադրանքի վերաբերյալ նշեց, որ մեղադրանքը պարզ է, իրեն մեղավոր չի ճանաչում, Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն եւ սպառնալիքներ չի հնչեցրել։

Բարսեղ Բեգլարյանն էլ ասաց․ «Սարքած եւ շինծու գործ է, իրականությունից այնքան է հեռու, ինչքան խոզը տուռնիկից»։

Այնուհետեւ սահմանվեց ապացույցների հետազոտման հերթականությունը։

Նախ կհետազոտվի գործի նյութերը, հետո կհարցաքննվի տուժողը, հետո վկաները, այնուհետեւ ամբաստանյալները։

Հիշեցնենք, որ վերջին դատական նիստում դատարանը, բավարարելով պաշտպանի միջնորդությունը, որոշել էր ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել։ Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան