Հանձնաժողովում այդ մասին խոսել են, ամեն ինչ պարզ է. աղմկոտ գրառումից հետո Արսեն Թորոսյանը հանդիպել է պատգամավորներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ.

-Տիկին Մակունց, Ազգային ժողովի պատվիրակույթունը պաշտոնական այցով Գերմանիայում էր, ինչպիսի՞ արդյունքներ գրանցվեցին:

-Բավականին ջերմ ընդունելություն ենք ունեցել: Հանդիպումներ եղել են տարբեր հարթակներում՝ հիմնականում խորհրդարանական ձեւաչափերով: Պայմանավորվածությունները եւ այն նախնական համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել, եղել են խորհդարանական հարթակներում, առանձին հանձնաժողովներում: Ձեռքբերում դեռեւս չենք կարող ասել, բայց կարեւոր նախնական պայմանավորվածություններից է այն, որ Գերմանիայի կառավարության եւ խորհրդարանի մակարդակով քննարկվելու է Հայաստանում Զարլանդի համալսարանի գիտահետազոտական մասնաճյուղ ունենալը: Սրա հետ կապված խորացված քննարկումներ ենք ունեցել:

-Առաջիկայում Վիեննայում կայանալու է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, ի՞նչ եք կարծում, հնարվոր կլինի Արցախը ներգրավել բանակցային գործընթացում:

-Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող: Այն, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպում է տեղի ունենալու, կարծում եմ, դրանով պայմանավորված չէ Արցախի ներգրավվածությունը:

-Այս պահին ԱԺ-ում քննարկվում է նվազագույն կենսաթոշակի շեմը բարձրացնելու եւ 25 հազար դրամի հասցնելու հարցը, սակայն արտախորհրդարանական ուժերը հայտարարում են, որ սոցիալական խնդիրների պատճառով անհանդուրժողականության մեծ ալիք է բարձրանալու: Ի՞նչ եք կարծում, կա՞ նման առիթ:

Հաճախ փորձում ենք խնդիրները լուծել գլոբալ առումով եւ իմանալով, որ լոկալ լուծումներ եւս կարող ենք ունենալ: Հաշվի առնելով այն շտապողականությունը հասարակության մեջ, որ կա, այնուամենայնիվ չմոռանանք, որ շտապողականությունը երբեմն կարող է մեզ ավելի դանդաղեցնել, քան մոտեցնել խնդրի լուծմանը: Ցանկացած խնդրի լուծում պահանջում է քայլ-քայլ մոտեցում: Կլինեն խնդիրներ, որոնց հնարավոր կլինի ամբողջական տարբերակով լուծումներ գտնել: Ես, մասնավորապես, կենսաթոշակների բարձրացման նախագիծը դրական եմ գնահատում: Այն մեզ մոտեցնում է աղքատության նվազեցմանը:

-Հաշվի առնելով, որ գազավորված խմիչքների եւ ծխախոտի ակցիզային հարկն է ավելանում, գրավատների պետտուրքն է բարձրանում, օպտիմալացման արդյունքում աշխատատեղեր են կրճատվում, չեք կարծում, որ այս ամենը իսկապես կարող է սոցիալական լարվածության առիթ դառնալ։

-Թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը ամենաօրյա կտրվածքով ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքացների սոցիալական խնդիրները հասցեագրենք ու լուծումներին մոտենանք: Սա կարող եմ ասել որպես Ազգային ժողովի պատգամավոր:

-Տիկին Մակունց, անդրադառնանք Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն գրառմանը, որտեղ նա հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ խոչընդոտում են համակարգի զարգացմանը: Այդ գրառումից հետո տեղեկություն եղավ, որ Դուք եւ խմբակցության մի քանի պատգամավորներ հանդիպել եք նախարարի հետ: Խնդրում եմ մանրամասնել, թե ի վերջո ու՞մ էր ուղղված այդ գրառումը:

-Ես այդ հանդիպմանը ներկա չեմ եղել, չեմ հասցրել, որովհետեւ գործուղման եմ եղել: Հարցը պետք է դիտարկենք ոչ թե անձերի տիրույթում, այլ բովանդակության: Վստահ եմ՝ հանձնաժողովում այդ մասին խոսել են, ամեն ինչ պարզ է: Անհանգստանալու կարիք չկա:

-Նիկոլ Փաշինյանը վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե ընտրությունները լինեին այս պահին, ապա «Իմ քայլը» ավելի շատ քվեներ կստանար: Ի՞նչ եք կարծում, եթե ընտրությունները հիմա լինեին՝ դուք 88-ից ավելի՞ պատգամավորներ կունենայիք:

-Կարիք չկա վարչապետի ասածը մեկնաբանելու, որովհետեւ վարչապետն ասել է այն, ինչ մտածում է:

-Այսինքն՝ այս ամիսներին իշխանությունը որեւէ ձախողում, թերացում չի ունեցե՞լ, որ հիմա այդպիսի հավակնոտ հայտարարություններ են հնչում:

-Ես ինքս չեմ կենտրոնացել նրա վրա, թե ինչպիսին կլինեին արդյունքները, եթե ընտրությունները լինեին վաղը:

Մանրամանսները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան