«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները խնդիրների առաջ են կանգնել․ ակնկալում են, որ վարչապետը կլսի իրենց

Լուրեր

03.04.2026 | 17:37
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
03.04.2026 | 17:25
Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ
03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 16:51
Թրամփը զգուշացնում է` ԱՄՆ-ն հաջորդիվ կհարվածի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին
03.04.2026 | 16:40
Ջենարո Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից
03.04.2026 | 16:32
Սևանա լճի ափին ապօրինի շինությունների ապամոնտաժումը շարունակվում է․ քանդվել են նաև Սեյրան Օհանյանի առանձնատան հատվածներ
03.04.2026 | 16:25
Ֆրանսիական կոնտեյներային նավն անցել է Հորմուզի նեղուցով
03.04.2026 | 16:17
ՀԸՖ․ Արթուր Ալեքսանյանը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել
03.04.2026 | 16:06
Ղրիմում ռուսական Սու-30 կործանիչ է կործանվել
03.04.2026 | 15:55
«Տաք պահեք՝ կանցնի, դիմացեք»․ բնակիչներին վրդովվեցրել է կառուցապատողի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:45
«Օրիոնը» լքել է Երկրի ուղեծիրը և շարժվում է դեպի Լուսին
03.04.2026 | 15:38
ՍԱՏՄ-ն ամփոփել է Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները
03.04.2026 | 15:27
5 հատ 35 հարկանի շենք են կառուցում, ո՞նց են պատկերացնում նման ծանրաբեռնվածություն տարածքում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:25
Զինվոր է մահացել զորավարժարանում // Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորվարժություններ կանեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Այսօր՝ մարտի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երեւան–Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ–ի ներկայացուցիչ փաստաբան Գուրգեն Գրիգորյանն անդրադարձավ  երթուղու սպասարկման հետ կապված խնդիրներին և նշեց, որ ժամանակավորապես դադարեցվել է երթուղու շահագործումը, քանի որ պահանջում են, որ  երթուղուց դուրս գան այն սպասարկող ապօրինի մեքենաները։

«Այսօր պետական պատկան մարմինների ոչ նորմալ աշխատանքի հետևանքով հասել ենք այն արդյունքին, որ ընկերությունը փակման եզրին է։ «Գալակտիկա» ՍՊԸ–ն  առաջինն էր, որ հենց հեղափոխությունից հետո արձագանքեց ՀՀ–ում ներդրումներ անելու կառավարության կոչին և որպես տեղական ներդրող շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ներդրում է կատարել՝ թարմացնելով ավտոպարկը «Մերսեդես» սպրինտեներով»,-ասաց Գրիգորյանը՝  նշելով, որ Տրանսպորտի նախարարությանը, կառավարությանը, գլխավոր դատախազությանն ուղղված բազմաթիվ դիմումներից, ստուգումներից հետո, չնայած բոլոր հանգամանքներին, որ ապօրինի գործունեություն է իրականացվում, ապօրինի մեքենաների թիվը ավելանում է։

«Երեկվանից «Գալակտիկա տրանս սերվիսը», որը սպասարկում է այդ ուղեգիծը, չի աշխատում, բա մեկը հարց չի՞ տալիս, ոնց է քաղաքացիները չեն բողոքում, որ տրանսպորտ չկա, այսինքն՝ երթուղին սպասարկվում է»,– հարցադրւմ հնչեցրեց փաստաբանը։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ երթուղին ապօրինի սպասարկողներից ամենաշատը «Բոգո» մականունով Կոստանյան Ռուբենի մեքենաներն են։

Ասուլիսին մասնակից «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրեն Շուշանիկ Խաչատրյանն էլ հավելեց, որ «Կիլիկիայում» ավտոկայանի կողքն անօրինական ավտոկայան է ստեղծվել, ու ոչ մեկի դրա վրա ուշադրություն չի դարձնում։

«Եթե ավտոկայանը կողքն է, ի՞նչ իրավունք ունի մարդը սեփական ավտոկայանատեղի ստեղծել՝ 40–50 հատ մեքենաներով։ Կառավարությունը քրեական հեղինակություններին ավելի մեծ տեղ է տալիս, քան իր հիմնական փոխադրողներին, որը տենդերով գիծ է շահել և 30–40 տարի սպասարկում է այն»,– ասաց  Շուշանիկ Խաչատրյանը նշելով, որ  միայն այդ մեքենաներով չեն բավարարվում, երբ տրանսպորտից օգտվողների թիվը մեծանում է, այլ մեքենաներ էլ են գիծ մտցնում։

«Որ մի քիչ պիկ է լինում, բերում են՝ 70 համարի քաղաքային տրանսպորտն են օգտագործում՝ ռուսական համարներով, մեկ շաբաթի չափ է՝ վիտոներ են օգտագործում յոթ տեղանոց։ Սեփական մեքենաներով են սկսել տեղափոխել մարդկանց»,– ասաց Շուշանիկ Խաչատրյանը։

Տիկին Խաչատրյանը հույս հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ կգտնի, կլսի իրենց ու կզբաղվի իրենց խնդրով։