Մեռելները միմյանց հետ հաշիվ են մաքրում․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ, իր բնորոշմամբ, անկարևոր հարցերն օրակարգային դարձնելու միտումներին՝ մասնավորապես նշելով, որ մամուլը, սոցիալական ցանցերը ողողված են նախկին մի պաշտոնյայի՝ մեկ այլ նախկին պաշտոնյային ուղղված մի նամակի առանձին դրվագների վերլուծությամբ և գնահատակններով։

«Որևէ մեկը չի ժխտում, որ անցյալում տեղի ունեցած ապօրինությունները, հանցագործությունները մեր պետության ընդերքում ռումբեր դրած համակարգային կեղծարարությունները պետք է բացահայտվեն և մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Դա է պահանջում իրավական պետության տրամաբանությունը։
Մյուս կողմից այս իրադարձությունները բերելով թեժ քննարկումների առաջնագիծ՝ մխրճվում ենք անցյալի մեջ, այնտեղից ներկա ենք բերում հերոս-հակահերոսներին՝ ներքին թշնամիների բանակը համալրելով նոր հներով կամ հին նորերով։

Այս երևույթի բացասական հետևանքն այն է, որ մեր ամբողջ ներուժը, միտքը սևեռել ենք անցյալի վրա։ Անցյալը կամաց-կամաց խժռում է մեր ներկան ու ապագան, մեռելները միմյանց հետ հաշիվ են մաքրում՝ դրանից տուժում է Հայաստանում սերնդափոխության, նոր իշխող համակարգի և նոր ընդդիմության ձևավորման գործընթացը»,-նշեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան