Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:

 

«ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է տիկին դեսպանին Հայաստանում դիվանագիտական բարձր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը մեծապես կնպաստի երկու երկրների միջև բոլոր, այդ թվում նաև իրավական օգնության ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:  Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև ավանդաբար ձևավորվել է փոխադարձ վստահության և համագործակցության այնպիսի բարձր մակարդակ, որը հնարավորություն է տվել անցած տարիներին իրականացնելու ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը, դատաիրավական համակարգի բարեփոխմանը միտված կարևոր նախագծեր, օպերատիվ կերպով լուծել քրեական վարույթի շրջանակներում միմյանց երկրներում  իրավասությունների հետ կապված խնդիրներ:

 

ՀՀ գլխավոր դատախազը արժևորել է հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ԱՄՆ իրավապահ մարմինների հետ գործակցության փորձն ու փոխադարձ վստահությունը՝ նշելով, սակայն, որ ունեցած արդյունքները դեռևս բավարար չեն և անհրաժեշտ է ավելի բարձրացնել համագործակցության մակարդակը:

 

Դեսպան  Թրեյսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել , որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը նպաստում է հատկապես կազմակերված հանցավորության, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և միջազգային ընդգրկման այլ հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Նա իր հերթին գոհունակություն է հայտնել ՀՀ դատախազության հետ հաստատված հարաբերությունների կապակցությամբ: «Հաճելի է հանդիպել ՀՀ գլխավոր դատախազին և քննարկել, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակից լինել կոռուպցիայի դեմ պայքարում Գլխավոր դատախազության ջանքերին՝ այդ թվում նաև ԱՄՆ իրավապահների հետ համագործակցության ընդլայնման միջոցով»,-ասել է տիկին դեսպանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև ՀՀ դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող մի քանի այլ ուղղություններով՝ մասնավորապես թրաֆիկինգի, առանձին այլ հանցատեսակների      դեմ պայքարում, մարդու հիմնարար  իրավունքների քրեաիրավական և քրեադատավարական պաշտպանության ոլորտներում Հայաստանում իրականացվող աշխատանքներն ու արդյունքները, դրանց շրջանակներում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

 

Արթուր Դավթյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: Նախորդ տարվա ընթացքում այդ ոլորտում արձանագրած աննախադեպ արդյունքների տեմպը պահելու համար, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, նպաստավոր նախադրյալներ է ստեղծում հատկապես հասարակության կողմից իրավապահ մարմինների նկատմամբ ձևավորված վստահության և համագործակցության, ինչպես նաև դրանից ածանցվող՝ հանցագործությունների բացահայտման առումով պահանջատիրության մթնոլորտը:

 

Արթուր Դավթյանը հավելել է, որ այս ոլորտում հիմնական խնդիրներից է համարվում երկրից հանցավոր ճանապարհով դուրս բերված հափշտակված ակտիվների վերադարձման իրավաչափ մեխանիզմների ստեղծումը՝ վստահություն հայտնելով, որ անհրաժեշտության  դեպքում կոնկրետ քրեական գործերի շրջանակում ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից այդ հարցում կցուցաբերվի համապատասխան աջակցություն:

 

Արթուր Դավթյանը տիկին դեսպանին մանրամասն ներկայացրել է քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ մի քանի հիմնարար իրավունքների իրացման առավել բարձր երաշխիքներ ապահովելու նպատակով ՀՀ դատախազության նախաձեռնությունները և դրանց արդյունքները:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել միմյանց կողմից բարձրացվող խնդիրներին հնարավորինս արագ արձագանքելու ձևավորված փոխադարձաբար օգտակար պրակտիկան»,- ասված է հաղորդագրությունում: