Հայկական թեմայով ցուցահանդես՝ Թուրքիայի Էդիրնե քաղաքի հրեական սինագոգում

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Թուրքիայի եվրոպական հատվածում՝ Թրակիայի տարածքում, Բուլղարիային և Հունաստանին սահմանակից Էդիրնե (պատմ.՝ Ադրիանապոլիս) քաղաքում տեղի է ունեցել ցուցահանդես՝  նվիրված Էդիրնեի երբեմնի հայ համայնքին. տեղեկացնում է ermenihaber-ը:

«Էդիրնեն և հայ համայնքը» խորագրով ցուցահանդեսը բացվել է Էդիրնեում գործող հրեական Մեծ սինագոգում։

Ցուցահանդեսի համար, որում ներկայացված էին լուսանկարներ և բացիկներ, հիմք է ծառայել ծագումով Էդիրնեից հայ Առաքելյան ընտանիքի ժառանգներից ֆրանսաբնակ Ռոյ Առաքելյանի՝  Էդիրնեի հայերին վերաբերող աշխատությունը։

Ռաքել Մեշուլամի կուրատորությամբ իրականացվող ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Էդիրնեի ոստիկանապետ Ալի Քեմալ Քուրթը, Էդիրնեի Հիմնադրամների շրջանային կառույցի ղեկավար Օսման Գյուներենը և Թուրքիայում հրեա համայնքի նախկին ղեկավարներից Սիլվիո Օվադիան։

Կազմակերպիչներն ընդգծել են, որ սինագոգում փորձում են ներկայացնել ոչ միայն հրեական այլ նաև Էդիրնեի բազմամշակույթ անցյալում իրենց ուրույն տեղն ունեցած այլ մշակույթների վերաբերյալ տեղեկություններ։ Հատկանշական է, որ ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 28-ը և Հայոց Ցեղասպանության հիշատակման օրն էլ՝  ապրիլի 24-ին, բաց է լինելու այցելուների համար։