Կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարդ դպրոցի գործավարուհին
Հասարակություն
26.03.2019 | 14:36ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարդ դպրոցի գործավարուհին:
«Թիվ 27 միջնակարդ դպրոցի գործավարուհին կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արաք կատարելու համար»,- ասաց Հարությունյանը: