Բացահայտվել են անչափահասների կողմից կատարված գողության դեպքեր

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանում անչափահասների կողմից կատարված գողության փորձի և գողության դեպքերը:

«Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի երկու անչափահաս բնակիչներ՝ ծնված 2002 և 2003թթ., մուտք են գործել Երևան քաղաքի Լուկաշին 3 փողոցում գտնվող տներից մեկը, սակայն առանց որևէ բան հափշտակելու՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ հեռացել են: Այնուհետև 17 և 16-ամյա պատանիները մուտք են գործել նույն  փողոցում գտնվող ևս երկու տուն, գողացել տարբեր իրեր՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում՝ 17 և 16-ամյա պատանիները ձերբակալվել են՝ վերը նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: