ԵԱՀԿ-ն պետք է կարևոր դերակատարում ունենա ահաբեկչությունների կանխարգելման գործում. ԱԳ փոխնախարար

Լուրեր

12.07.2026 | 16:12
Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին
12.07.2026 | 15:54
Վթարային ջրանջատում Վանաձորում
12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
12.07.2026 | 10:53
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
12.07.2026 | 10:14
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12.07.2026 | 09:01
Ռոման Բերեզովսկին ռուսական ակումբ է գլխավորել
12.07.2026 | 08:41
Քոնոր Մաքգրեգորի վերադարձը UFC անհաջող ստացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.07.2026 | 08:28
ԱԱ-2026․ Կիսաեզրափակիչում՝ Անգլիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 23:11
Լինդա Նոսկովան՝ «Ուիմբլդոնի» չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:51
Էդուարդ Սպերցյանը գոլ է խփել «Ալ Ահլիում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-26-ը Բրատիսլավայում մասնակցել է ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության շրջանակներում կազմակերպված հակաահաբեկչական համաժողովին: Փոխնախարար Ապիտոնյանը միջոցառման բարձրաստիճան հատվածում հանդես է եկել ելույթով:

«Փոխնախարարը սկսեց իր խոսքը` դատապարտելով Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Ա. Ապիտոնյանը, նշելով, որ ահաբեկիչների նպատակը ոչ միայն զոհերի թիրախավորումն է, այլ համատարած անապահովության տարածումը հասարակության շրջանակներում, կարևորեց ահաբեկչության և ծայրահեղականության կանխարգելմանն ու հակազդմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրման հրամայականը:

Անդրադառնալով ատելության հողի վրա կատարված հանցագործություններին, մասնավորապես, որոշ պետությունների մակարդակով դրանց փառաբանման դրսևորումներին` Ա․Ապիտոնյանը մտահոգություն հայտնեց, որ նման մոտեցումը պարարտ հող է ստեղծում արմատականության և ահաբեկչության տարածման համար: Այդ համատեքստում նա նշեց, որ ԵԱՀԿ պետք է առավել կարևոր դերակատարում ունենա նման հանցագործությունների կանխարգելման գործում:

Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանն այլ երկրների հետ միասին միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում ԵԱՀԿ-ում, քննադատել է ահաբեկիչների կողմից Սիրիայում և Իրաքում` էթնիկ և կրոնական խմբերի դեմ իրականացված վայրագությունները: Հավելեց, որ վերջին ութ տարիների ընթացքում Սիրիայի և Իրաքի ժողովուրդները, մասնավորապես՝ կրոնական փոքրամասնությունները ենթարկվել են զանգվածային վայրագությունների, առևանգումների և տեղահանման: Այս համատեքստում փոխնախարար Ապիտոնյանը նշեց, որ չնայած ահաբեկչական կազմակերպությունների դեմ ռազմական գործողությունների հաջող իրականացմանը, ահաբեկչությունը շարունակում է աննախադեպ սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղության և անվտանգության համար: Հավելեց, որ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների վերադարձը իրենց ծագման երկրներ բացասաբար է ազդում ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա, և կարող է հանգեցնել հակամարտությունների և ճգնաժամերի գոտում լարվածության ավելացմանը:

Եզրափակելով իր ելույթը` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց բոլոր պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների համապարփակ ներգրավվածությունը ահաբեկչության դեմ պայքարում»,- ասված է հաղորդագրությունում: