ԱԺ-ն Կառավարության որոշումներով կաշկանդված չէ․ Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանեց՝ ինչու է ԲՀԿ-ական պատգամավորների նախագիծը բացասական եզրակացություն ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին, որը վերաբերում է  Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելուն։

Օրենքի նախագծով առաջարկվում է այնպիսի փոփոխություն, որը հնարավորություն կտա ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների հետ համատեղությամբ, անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել, եթե անձը գրավոր չի միջնորդել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը կրճատելու վերաբերյալ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում հիմնավորեց, թե ինչու է գլխադասային հանձնաժողովը այս կարգավորման վերաբերյալ բացասական եզրակացություն տվել։

«Առաջարկվող կարգավորումը խտրական է, կարգավիճակով պայմանավորված՝ տարանջատում է աշխատողներին։ Մենք այստեղ գործ ունենք հանրային և ոչ հանրային ծառայողի միջև խտրական մոտեցման հետ։ Առաջարկվող նախագիծը տարածվում է միայն քաղաքական ընտրովի պաշտոնների վրա, իսկ, օրինակ, դիվանդագետը կամ վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող որոշել իր աշխատանքային պայմանագրի ժամկետը»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան