ԱՆ ՔԿԾ և Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչները քննարկել են վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման հարցեր

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

«Այլընտրանքային պատիժների ոլորտի զարգացման հեռանկարը Հայաստանում. աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը պրոբացիայի համակարգի ներդրման հարցում» ծրագրի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին ներկա էին ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը, պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը, Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի փորձագետներ Լեո Տիգեսը, Սթեֆան Պիթսը և «Քաղաքացիական հասարակական ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Քննարկման հիմնական թեման պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետությունն էր, այդ հարթակում առկա խնդիրները և դրանց լուծումները գտնելու ուղղությունները:

Արտյոմ Մխոյանը հյուրերին ներկայացրեց Ծառայության կողմից նախաձեռնված և մշակված նոր՝ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտում բալային համակարգ գործարկելու ծրագիրը, որը կբացառի քրեակատարողական ծառայողի սուբյեկտիվ մոտեցման դրսևորումը դատապարտյալի նկատմամբ և կոռուպցիոն որևէ երևույթի առաջացումը: Բալային համակարգի ներդրումը թույլ կտա նաև դատապարտյալին կարգավորել իր վարքագիծը:

Քննարկմանն անդրադարձ կատարվեց նաև պայմանական վաղաժամկետ ազատման համար դատապարտյալի զբաղվածությունը պարտադիր պայման դարձնելու հարցը, որի վերաբերյալ նույնպես մշակվել է ծրագիր, սակայն քրեակատարողական հիմնարկներում աշխատատեղեր ստեղծելու համար պահանջվում են ներդրումներ:

Միջազգային փորձագետներն էլ իրենց հերթին ներկայացրին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի եվրոպական փորձը, մասնավորապես, Նիդերլանդներում պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու ընթացակարգի առանձնահատկությունները:

Աշխատանքային հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին բազմակողմանի և բովանդակալից քննարկման համար:

«Այլընտրանքային պատիժների ոլորտի զարգացման հեռանկարը Հայաստանում. աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը պրոբացիայի համակարգի ներդրման հարցում» ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև աշխատանքային այց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»: