«Հեղափոխության մասին պատմության դասագրքերում անպայման է նշվելու». «Իմ քայլի» պատգամավորները՝ Քաղաքացու օրը տոնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Քաղաքացիներն իրենք են ձևավորելու օրվա խորհուրդը: Factor.am-ի հարցին, թե ինչպե՞ս պետք է տոնել Քաղաքացու օրը, պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Իմ քայլը» խմբակցությունից Կարեն Սարուխանյանն էլ նշեց, որ պետք է քաղաքացիներից հարցնել, թե ինչպես պետք է այդ օրը նշել. «Իմ համար ամեն օր է քաղաքացու օր: Իմ կարծիքով ինչ-որ հատուկ բան չի լինի»:

Պատգամավոր Հայկ Սարգսյանն այն կարծիքին է, որ մարդկանց մոտ անորոշություն չկա, թե ինչպես պետք է նշել Քաղաքացու օրը: Նա հիշեցնում է անցած տարվա ապրիլի 23-ը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Այդ օրը, պատգամավորի դիտարկմամբ, հենց Քաղաքացու տոն էր. «Անցած տարի էլ հայտարարված չէր, թե ինչպես պետք է նշել, ամեն մարդ ինչպես ցանկացավ, նշեց: Մեկը հրապարակում նշեց, մյուսը՝ փողոց փակելով, խորոված անելով: Տոնի սահմանված ձևաչափ չկա, ոմանք շամպայն են խմել, ոմանք ալկոհոլ չեն օգտագործել: Նույնը տեղի է ունենալու այս տարի, բացի Նոր տարուց մյուս տոների համար սահմանված ձև չկա»:

«Իմ քայլը» խմբակցությունից Կարեն Համբարձությանը ևս չգիտի, թե Քաղաքացու օրը ինչպես պետք է նշվի. «Օրը կգա, կորոշենք, թե ինչպես պետք է նշվի: Առաջին անգամ է լինելու, բոլորս համատեղ կտեսնենք, թե ինչպես ենք տոնելու: Եթե այն քաղաքացու տոնն է՝ կարող ենք նաև խորոված ուտել, քեֆ անել»:

Factor.am-ի հարցին՝ պե՞տք է հեղափոխության մասին պատմության դասագրքերում նշել, Կարեն Համբարձումյանը պատասխանեց. «Իհարկե, ինչո՞ւ ոչ, բա դա պատմություն է, իհարկե պետք է նշվի»:

«Իմ քայլը» խմբակցությունից Գևորգ Պապոյանն էլ, մեկնաբանելով վարչապետի այն խոսքերը, որ հեղափոխությանը չմասնակցածները պետք է գնան խաշ ուտելու, ասաց. «Քաղաքացիների մի հատված կա, որոնք ծաղրում են Քաղաքացու օրը, խոսքն այդ մասին է»:

Պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ նշեց, որ ինքը կամ այլ պատգամավոր չէ, որ պետք է թելադրեն, թե քաղաքացին ինչպես նշի իր տոնը: «Ես չգիտեմ, թե Սեպտեմբերի 21-ը կամ Մարտի 8-ն առաջին անգամ ինչպես է նշվել: Դա ընթացքում է պարզ լինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան