Տպավորված եմ Հայաստանի տեխնոլոգիական ներուժով, ՀՀ-ն կարող է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց դառնալ. ՏՏ և  և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

 ՀՀ կառավարության լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 25-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) նախագահ Իվոն Չուին:

«Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը (WCIT 2019) Հայաստանի համար տարվա կարևորագույն միջոցառումներից է և  կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իվոն Չուն ասել է, որ տպավորված է Հայաստանի տեխնոլոգիական ներուժով և կարծիք հայտնել, որ երկիրը կարող է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց դառնալ: Նա հավելել է, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանում հոկտեմբերին անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովի նկատմամբ և բոլոր նախադրյալները կան, որպեսզի այն լավագույններից մեկը լինի:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրին՝ ներկայացնելով նաև Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների մրցակցային առավելությունները: Նա ընդգծել է, որ WCIT 2019 հիանալի հնարավորություն է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների դաշինքի 82 անդամ-երկրների գործարարների համար ավելի լավ ուսումնասիրելու Հայաստանը, բացահայտելու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև շահավետ փոխգործակցություն հաստատելու հայաստանյան ընկերությունների հետ:

Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը  փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու հրավերները՝ ուղղված Acer ընկերության հիմնադիր Սթեն Շիին  և ՏՏԾՀԴ նախագահ Իվոն Չուին»,- ասված է հաղորդագրությունում: