Անհրաժեշտ է ապահովել ծառայողների պրոֆեսիոնալ ու հաղորդակցական որակների շարունակական կատարելագործում. Վ. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 23-ին Մարտի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

 

«Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, օպերատիվ ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների պետեր, կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:
Անդրադառնալով ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովման հարցին՝ Վալերի Օսիպյանը կարևորեց խնդրի համալիր լուծման անհրաժեշտությունը՝ այն դիտարկելով խրախուսման համակարգերի միջոցով աշխատանքային և կատարողական կարգապահության ամրապնդման և ծառայողական պարտականությունների լիարժեք իրականացման համատեքստում:

Ոստիկանության պետը հասարակական կարգի պահպանման և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում ընդծելով արտաքին ծառայությունների աշխատանքը՝ նշեց, որ այս բնագավառում անհրաժեշտ է ապահովել ծառայողների պրոֆեսիոնալ ու հաղորդակցական որակների շարունակական կատարելագործում, ինչի գրավականը կանոնավոր ու պարբերական գործնական պարապմունքներն ու տեսական գիտելիքների կիրառմամբ ծառայության արդյունավետության հետագա բարձրացումն է:

Վալերի Օսիպյանը նիստի մասնակիցների հետ քննարկեց նաև օպերատիվ ծառայությունների գործունեության արդյունքներն ու հանձնարարեց միջոցներ ձեռնարկել բացահայտումների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ օպերատիվ իրավիճակի վերահսկելիությունն ապահովելու գործում շեշտադրում անելով կանխարգելման ու նախականխման աշխատանքների հետագա խթանման վրա:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցության ավարտին ըստ գործունեության ոլորտների կոնկրետ հրահանգներ ու հանձնարարականներ տվեց մասնակիցներին»,- ասված է հաղորդագրությունում: