Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման  և ներդումների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սուսաննա Սաֆարյանին։

«Նախարարը շնորհավորել է Կոմիտեի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետք է հասցեագրել բոլոր հատվածներում եղած խնդիրները և անելիքները՝ ըստ այդ խնդիրների կարգավորման առաջնայնության։ Նախարարի խոսքով՝ գերատեսչության միասնական ուժերով և քննարկումներով անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք կարգավորում են ոչ միայն զբոսաշրջության, այլև հարակից ոլորտներում առկա խնդիրները։

Սուսաննա Սաֆարյանը, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ նշել է, որ ուրախ է միանալ նախարարության թիմին․ «Վստահորեն եմ մուտք գործում այստեղ՝ քաջ գիտակցելով, որ տիրապետում եմ ոլորտի խնդիրներին թե՛ որպես միջազգային ծրագրի աշխատակից, թե՛ որպես մասնավոր հատվածի նախկին ներկայացուցիչ և թե՛ պարզապես որպես զբոսաշրջիկ, որը շատ է շրջագայել Հայաստանում։ Հուսով եմ, որ թիմն իմ կողքին կլինի՝ սահմանելու առաջնահերթությունները՝ այդ գործընթացին ներգրավելով նաև ոլորտի ներկայացուցիչներին», – նշել է Սուսաննա Սաֆարյանը»,- ասված է հաղորդագրությունում:

Սուսաննա Սաֆարյանի կենսագրությունը

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1987թ., հուլիսի 24, Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, գյուղ Ոսկեվան

Կրթություն

Լիհայ համալսարան, Փենսիլվանիա, ԱՄՆ

Global Village for Future Leaders of Business and Industry, 2012

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Երևան, Հայաստան

Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցություն/հոգեբանություն, 2010 թ

Թենեսի Թեք համալսարան, Քուքվիլ, Թենեսի, ԱՄՆ

Համաշխարհային մշակույթ և բիզնես, 2009 թ

Աշխատանքային փորձ

2017 – 2018 թթ՝ Զբոսաշրջության փորձագետ, Ինտեգրված գյուղական Զբոսաշրջության զարգացում» ծրագիր, ՄԱԶԾ

2016 – փետրվար 2018 թթ՝ Զբոսաշրջության մասնագետ, Իմ Հայաստան ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ, Սմիթսոնյան ինստիթյուշն

2009 – 2013 թթ՝ Հիմնադիր և տնօրեն, Վերի Սմարթ թրևլ, Երևան, Հայաստան

2013 – առ այսօր՝ Ցանցային համայնքի ղեկավար, Հայկական տուրիստական տեղեկատու

2010 թ՝ Մարկետինգի մասնագետ, Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ, Երևան, Հայաստան

2009 թ. Հունվար – 2009 թ Մարտ՝ Կամավորների համակարգող, Քոլիջ օֆ Բիզնես, Քուքվիլ, Թենեսի, ԱՄՆ

2007 – 2008 թթ Պատգամավորի օգնական, Հայաստանի Ազգային ժողով, Երևան, Հայաստան

Այլ տվյալներ

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին

Անձնական տվյալներ

Ունի երկու որդի