Ինչ միջոցառումներ կանցկացվեն Կովկասյան ընձառյուծի տարում

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և կենսաանվտանգության  քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով  «Հայաստանում 2019-թվականը Կովկասյան ընձառյուծի տարի» հռչակելուն և կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի վերաբերյալ մանրամասներին, նշեց, որ այդ ուղղությամբ միջոցառումներ են անցկացվելու ամբողջ տարվա ընթացքում:

«Գիտաժողովներ, ցուցահանդեսներ, տեղեկատվական արշավներ. կովկասյան ընձառյուծի տարվա ծրագրի շրջանակում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ»,- ասաց  Գրիգորյանը՝ նշելով, որ նպատակ ունեն տարբեր միջոցառումների միջոցով հասարակության լայն շերտերի մոտ բարձրացնել բնապահպանական հարցերի շուրջ իրազեկվածության մակարդակը և ընդգծել ընձառյուծի՝ էկոհամակարգում ունեցած դերը։

Ըստ Ոսկեհատ Գրիգորյանի՝ ծրագրերն իրականացվելու են երկու խմբով:

«Առաջին խումբ միջոցառումները միտված են ընդգրկելու հասարակության լայն շերտերին: Նախատեսված է տեսահոլովակների թողարկում, կայք էջի բացում, ցուցահանդեսների կազմակերպում: Դպրոցականների համար կկազմակերպվեն դասընթացներ։ Ծրագրված է պատկերազարդ գրքի թողարկում: Միջոցառումների մյուս խումբն ընդգրկելու է միջազգային կառույցների, գիտնականների մասնակցություն: Լոռու մարզի Դեբետ համայնքում հոկտեմբերին կայանալու է գիտաժողով, որին մասնակցելու են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, բնապահպանական հացերով զբաղվող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- ասաց նա։

Ասուլիսին մասնակից «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն էլ նշեց, որ 2002 թվականին հիմնադրամը Բնապահպանության նախարարության հետ իրականացնում է ընձառյուծի պահպանման ծրագիրը:

«Երբ նոր էինք սկսում, այն ժամանակ Հայաստանում մեկ, երկու ընձառյուծ էր լինում, այսօր մոտ 9-10 առանձնյակ կա: Սա բոլոր այն գործընկերների հաջողությունն է, որոնք ներգրավված են եղել այս աշխատանքներում: Դրանում իր ազդեցությունն ունեցավ հատուկ պահպանվող տարածքների հզորացումը, նորերի ստեղծումը, այսօր մեծ գործ է անում բնապահպանական տեսչությունը»,- ասաց նա։

Աղավնի Սուքիասյան