Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) խորհրդատվական թիմը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԿԳՆ-ին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ռազմավարական խորհրդատու Բարրի Ջեքսոնի գլխավորած պատվիրակությանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության համակարգում բարեփոխումների հիմնական ուղղություններին, կրթության կառավարման արդյունավետության բարձրացմանը և գերատեսչական կարողությունների հզորացմանն առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում կողմերը կարևորել են մասնավորապես հաղորդակցության ռազմավարության մշակումը` շեշտը դնելով կրթության բոլոր մակարդակներում մեկնարկած բարեփոխումների գործընթացում հանրային ընկալումների աջակցության դերակատարման բարձրացման վրա:

Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է ներկայումս ընթացող բարեփոխումների ծրագրերը` հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության բնագավառներում: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հանրակրթության ոլորտում առաջնային է համարվում կրթական նոր չափորոշիչների ու առարկայական ծրագրերի մշակումը, միջին մասնագիտական կրթության բնագավառում` դուալ կրթության համակարգի ներդրումն ու աշխատաշուկայի հետ ՄԿՈՒ հաստատությունների կապերի ամրապնդումը: Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները, ինչպես նշել է Ա. Անափիոսյանը, մեծապես պայմանավորված են լինելու բուհերում հետազոտական բաղադրիչի ավելացմամբ, որին կնպաստեն «Բարձրագույն կրթության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի ընդունումը: Ոչ ֆորմալ կրթության զարգացումը ևս կարևոր ուղղություն է. այս ասպարեզում հաջողություններ է արձանագրել «Թումո» ստեղծարար կենտրոնը: Մասնավորապես, նախարարի տեղակալի տեղեկացմամբ` Եվրոպական միության և «Թումո» կենտրոնի միջև օրերս կնքված դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեկնարկել է ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիրի կառուցումը: Նոր համալիրն իր մեջ կներառի STEM /մաթեմատիկա, ճարտարագիտություն և բնագիտական առարկաներ/ հետազոտությունների և ՏՏ լաբորատորիաներ, ինչպես նաև այլ կարևոր ենթակառուցվածքներ: Դրանք հնարավորություն կտան բուհերում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ձեռք բերել կիրառական հմտություններ:

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) խորհրդատվական թիմը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարությանը` հաղորդակցության ռազմավարություն մշակելու հարցում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: