Նարեկ Սարգսյանը ինձ չի զանգահարել, եթե նման ապացույց լինի՝ հրաժարական կտամ. Վալերի Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
25.03.2019 | 16:07Մամուլը գրել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, զանգահարել է ոստիկանապետին և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին:
Այսօր կառավարության արտահերթ նիստից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցրեց, որ իրեն Նարեկ Սարգսյանը երբևէ չի զանգահարել:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ` Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգել, եթե դա ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից»,- վստահեցրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Լիլիթ Շաբոյան