Կենցաղային հարցի շուրջ առաջացած անհամաձայնության պատճառով մի խումբ անձինք կրակոցներ են արձակել նույն գյուղի բնակիչների ուղղությամբ

Լուրեր

13.08.2026 | 15:10
Ալեն Սիմոնյանը ԱԽ քարտուղար նշանակվեց // Զինվորի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ԼՈՒՐԵՐ
13.08.2026 | 15:03
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան 20 վագոն ցորեն կուղարկվի
13.08.2026 | 14:57
Սևաստոպոլում ռումբի պայթյունի հետևանքով զոհ կա․ նախնական տվյալներով՝ նա ՌԴ ռազմածովային ուժերի սպա է
13.08.2026 | 14:52
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
13.08.2026 | 14:43
Լռությունը համաձայնության նշան է. Փաշինյանը` ԵՏՄ-ում իր ելույթի՝ անարձագանք մնալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 14:35
Արմեն Գրիգորյանը հակված է դադար վերցնել. Փաշինյանը` դեսպան նշանակելու տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 14:26
Լուիս Էնրիկեն եվրագավաթներում տիտղոսներով հավասարվել է Ֆերգյուսոնին ու Տրապատոնիին
13.08.2026 | 14:17
ԱԳՆ-ն կապվել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ, հանդիպում է նախատեսվում․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 14:11
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել
13.08.2026 | 14:00
TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը շուտով խորհրդարան է գալու․ Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:51
Համոզված եմ` ՀՀ-ից Ադրբեջան արտահանում կլինի. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:42
Բանակի հարցով կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյանը` այսօր գրանցված մահվան դեպքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:37
«Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնային» հայտնել է Ռոդրիի տրանսֆերային գինը
13.08.2026 | 13:29
Հայոց ցեղասպանությունը չպետք է դարձնել որևէ տեսակի բանակցության առարկա․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:22
ՌԴ-ին ասել ենք, խնդիր ունենք, եկեք լուծենք. չենք ուզում պայմանագիրը խզել.Փաշինյանը` երկաթուղու մասին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2019 թվականի մարտի 23-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկում կենցաղային հարցի շուրջ առաջացած անհամաձայնության պատճառով մի խումբ անձինք կրակոցներ են արձակել նույն գյուղի բնակիչների ուղղությամբ, ինչպես նաև՝ փայտով, ձեռքերով ու ոտքերով հարվածել նրանց: Միջադեպի արդյունքում, հրազենային մարմնական վնասվածքներով, Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք անձ:

«Բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ նշված անձանցից մեկի մոտ ախտորոշվել է ձախ թիակի ու ծոծրակային շրջանների հրազենային, երկրորդի մոտ՝ գլխի շրջանի հրազենային և գլխուղեղի արյունազեղում, իսկ երրորդի մոտ՝ աջ դաստակի հրազենային թափանցող վնասվածքներ:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: 7 անձ ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տուժողներից երեքը եղբայրներ են, իսկ մյուս չորսը՝ նույնպես ազգակցական կապերի մեջ են գտնվում վերջիններիս հետ:

Ըստ քննության տվյալների՝ վիճաբանող մյուս կողմի մասնակիցներն էլ միմյանց հետ են ազգակցական կապերի մեջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական և այլն:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ միջադեպի մասնակիցների ամբողջական շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար»,- ասված է հաղորդագրությունում: