ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ կառավարության ներկայացուցիչ է նշանակվել
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշանակվել է Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Խ-021-25.02.2019-ՏՀ-011/0) քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող):