«Այա Սոֆիայի թանգարանի կարգավիճակը կվերացնենք, անունը Այա Սոֆիայի մզկիթ կդնենք». Էրդողան

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կփոխեն Ստամբուլում գտնվող բյուզանդական Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) քրիստոնեական տաճարի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթի. գրում է ermenihaber-ը:

Էրդողանն այս մասին հայտարարել է՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիայի քաղաքացիների համար այժմ թանգարանի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիայի մուտքը կարող է անվճար դառնալ:

«Հնարավոր է: Անհնար ոչինչ չկա, հանգիստ կարող է լինել: Ավելին, մենք այս խնդրով կարող ենք այնպես զբաղվել, որ դրա անունը արդեն ոչ թե թանգարան լինի, այլ՝ մզկիթ: Ինչպե՞ս են զբոսաշրջիկներն այցելում Սուլթանահմեթ մզկիթ, որևէ վճարում անու՞մ են: Ոչ: Այցելում են Սուլթանահմեթ, Սյուլեյմանիյե, Ֆաթիհ մզկիթներ: Նույն բանը Այա Սոֆիայի դեպքում կանենք՝ թանգարանի կարգավիճակից դուրս կբերենք: Առանց այդ էլ ավելի ուշ ժամանակաշրջանում է (1935թ.) այդ կարգավիճակը տրվել: Դա էլ ԺՀԿ-ական (Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցություն-խմբ.) մտածողությամբ արված քայլ է: ԺՀԿ-ական մտածողությամբ արված այդ քայլը մենք կփոխենք»,- ասել է Էրդողանը:

Էրդողանն ավելացրել է նաև, որ այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ Թուրքիայում մարտի 31-ին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո:

Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է մ.թ 537 թվականին և հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով: Այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել և համարվում է ճարտարապետության գլուխգործոց: Այն միևնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում:

Իր ստեղծման օրվանից՝ 537-ից մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ.Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը: Միայն 1204-1261 թվականների ընթացքում տաճարը խաչակիրների կողմից վերածվել է կաթոլիկ տաճարի, որը գտնվում էր Լատինական կայսրության տիրապետության տակ: 1453 թվականի մայիսի 29-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է օսմանյան մզկիթի. այս կարգավիճակում այն մնացել է մինչև 1931 թվականը: Այնուհետև այն աշխարհիկացվել է և 1935 թվականի փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան: Շուրջ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը մինչև 1520 թվականին կառուցվել է Սևիլյայի տաճարը:

Տաճարը կառուցվել է հույն ճարտարապետներ Իսիդոր Միլետացու և Անթեմիուս Թրալացու կողմից: Sophia բառը հունարեն իմաստություն բառի լատիներեն հնչյունական տառադարձումն է: Հունարեն ամբողջական անվանումն է, որը նշանակում է «Աստծո սուրբ իմաստության տաճար»:

1453թ. Մեհմեդ Նվաճողը գրավել է Կոստանդնուպոլիսը ներկայիս (Ստամբուլ) և այն միացրել Օսմանյան կայսրությանը: Նա հրամայել է Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի: Չնայած քաղաքի շատ մասեր կարճ ժամանակում վնասվել և ավերվել են, տաճարը պահպանելու համար անընդհատ գումար է հատկացվել: Տաճարն իր յուրօրինակ տեսքով շատ ուժեղ տպավորություն է թողել օսմանյան ղեկավարների վրա, ուստի նրանք որոշել են այն մզկիթի վերածել: Զանգերը, զոհասեղանը, իկոնոստասը և շատ այլ մասունքներ ոչնչացվել են, Հիսուսին, Մարիամին, քրիստոնյա սրբերին և հրեշտակներին պատկերող խճանկարները նույն ճակատագրին են արժանացել, ապա սվաղով ծածկվել են: Իսլամական կրոնին հատուկ տարրեր են ավելացվել տաճարին՝ միհրաբ (որմնախորշ, որը ցույց է տալիս Մեքքայի ուղղությունը), մինբար (ամբիոն, որի վրայից իմամը քարոզ է կարդում) և 4 մինարեթ: Մինչև 1931 թվականը Սուրբ Սոֆիայի տաճարը եղել է մզկիթ, դրանից հետո այն փակ է մնացել 4 տարի: Տաճարը վերաբացվել է 1935 թվականին որպես թանգարան արդեն ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունում:

Մինչև Սուլթան Ահմեդ մզկիթի կառուցումը 1616 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը, որն այդ ժամանակ մզկիթ էր, եղել է Ստամբուլի գլխավոր և հիմնական մզկիթը:

Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում: