Ձեռք են բերվել ճանապարհաշինական նոր, ժամանակակից սարքավորումներ

Լուրեր

26.11.2024 | 13:36
Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին
26.11.2024 | 13:25
Վրաստանի խորհրդարանի նախագահն առաջարկել է նախագահի ընտրությունն անցկացնել դեկտեմբերի 14-ին
26.11.2024 | 13:17
2025-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են էլեկտրոնային տարբերակով, թղթային չի լինելու․փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 13:08
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են
26.11.2024 | 12:57
Խնջույք ֆիննախի համար՝ նախարարի առանձնատանը գործող «Վարդենի» հյուրատանը. ՓՊ-ն՝ FactorTV-ի հոդվածի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 12:49
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
26.11.2024 | 12:40
Առնվազն երեսպաշտություն է Վահե Հովհաննիսյանի կողմից. Վարազդատ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 12:29
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի դեմ երկու քրեական գործ է կարճվել
26.11.2024 | 12:27
Հանցակազմ կա նախարարի գործունեության մեջ. Ֆանյանը մանրամասներ ներկայացրեց Հովհաննիսյանի աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 12:23
QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ դառնալով 7 օր
26.11.2024 | 12:20
Ֆիննախի վարքագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Զոհրաբյանը Հովհաննիսյանի հայտարարագիրը ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 12:20
Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
26.11.2024 | 12:09
Մեծ Բրիտանիան տասնյակ Storm Shadow հրթիռներ է փոխանցել Ուկրաինային․ Bloomberg
26.11.2024 | 12:08
«Հանքարդյունաբերության ազդեցությունը կանանց կյանքի որակի վրա» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
26.11.2024 | 12:07
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից փոխանցում են, որ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի ճանապարհաշինության և շինանյութերի փորձարկումներ իրականացնող լաբորատորիան համալրվել է 51 անուն եվրոպական արտադրության նորագույն սարքավորումներով։

«Սա հնարավորություն կտա այսուհետ Հայաստանում ճանապարհաշինության մեջ օգտագործվող նյութերի լիարժեք փորձարկումներ կատարել, ինչը նոր մակարդակի կբարձրացնի կառուցվող ճանապարհների որակը։

Նախարար Հակոբ Արշակյանին տեղում մանրակրկիտ ներկայացվել են սարքավորումների տեխնիկական հնարավորությունները, դրանց կիրառումը ճանապարհաշինական աշխատանքներում։

Նշվել է, որ եթե մինչ այժմ լաբորատորիայի հնարավորությունները սահմանափակվում էին միայն ասֆալտի որակական հատկանիշների ստուգմամբ, հիմա արդեն հնարավոր է կատարել միջազգային ստանդարտներին համապատասխան ցանկացած տիպի փորձարկում, այդ թվում՝ նաև բետոնի և գրունտի։

Նախարարը ծանոթացել է 2000 կիլոնյուտոն հզորությամբ մամլիչի աշխատանքին, որը բետոնի ամրության որակն է ստուգում։

Ճանապարհաշինության մեջ օգտագործվող բետոնն ունի իր նվազագույն նախագծային պահանջները։ Երբ բետոնի փորձանմուշը դրվում է այս մամլիչի տակ՝ էկրանին գծագրվող կորը ցույց է տալիս, թե ինչ ուժ ազդեց դրա վրա, ինչ ուժի տակ այն կարող է կոտրվել կամ քայքայվել։ Արձանագրված տվյալների հիման վրա արդեն մասնագետը տեսնում է տվյալ պատվածքը համապատասխանո՞ւմ է ամրության պահանջվող չափորոշիչներին, թե՞ ոչ։

Այս սարքավորումն ունի նաև հեռակառավարման համակարգ, մի քանի ստանդարտներով աշխատելու, տվյալները համակարգչին փոխանցելու հնարավորություն։
Նոր սարքավորումների շարքում է նաև կլիմատիկ խցիկը, որը կլիմայական տարբեր վիճակներում ստուգում է, թե ինչ ֆիզիկական փոփոխություններ են կատարվում նմուշի հետ։ Ջրային բաղնիքն էլ հնարավորություն է տալիս փորձարկվող շինանյութերը մամլիչի տակ տեղավորելուց առաջ իջեցնել կամ բարձրացնել փորձարկման համար անհրաժեշտ կոնկրետ ջերմաստիճանի։

Կան նաև սարքավորումներ, որոնք ստուգում են ասֆալտի հատիկային կազմը, ասֆալտի բիտումի էլաստիկությունը, թարմ բետոնի մեջ օդի պարունակությունը: Կան նաև դաշտային սարքեր, որոնցով հնարավոր է ստուգել գրունտի կրողունակությունը և այլն։

Հակոբ Արշակյանն ընդգծել է սարքավորումների գործարկման ընթացքում անվտանգության պահպանման և դրա ավելի բարձրացման անհրաժեշտությունը։

Նախարարը հանձնարարել է նաև ստեղծել տվյալների պահպանման էլեկտրոնային բազա:

Սարքավորումների մոնտաժման, տեղադրման աշխատանքներն ու լաբորատորիայի աշխատակիցների ուսուցումն իրականացրած մասնագետը փաստում է, որ սարքավորումների կիրառելիության հետ կապված որևէ խնդիր չի լինի, քանի որ շատ փորձառու մասնագետներ ունենք, որոնք ամբողջությամբ յուրացրել են նոր սարքավորումների գործածությունը և լիարժեք կարող են դրանք կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում։

Նախարար Հակոբ Արշակյանին է ներկայացվել նաև ռուս մասնագետների կողմից առաջարկվող նոր ճանապարհածածկ ստանալու փորձարկումների արդյունքները։

Նշվում է, որ այն թույլ կտա շատ որակյալ ու ավելի մատչելի ճանապարհներ կառուցել։

Նմուշները պատրաստում են՝ կիրառելով երկու մեթոդ։ Առաջինը՝ տարբեր աստիճանի խոնավություն ունեցող տեղական գրունտին ավելացվում են ցեմենտ, հատուկ նյութեր, ինչի արդյունքում առանց խճի և ասֆալտի օգտագործման ստացվում է բավական ամուր և դիմացկուն ճանապարհային ծածկույթ։

Հաջորդ մեթոդի դեպքում օգտագործված ասֆալտի փշրանքները որոշակի ջերմաստիճանում տաքացնելու և համապատասխան հավելանյութերի ավելացման արդյունքում նոր ասֆալտ է ստացվում, որի ինքնարժեքը մի քանի անգամ ավելի ցածր է, քան ներկայում կիրառվողը։ Մասնագետը փաստում է, որ այս տեխնոլոգիաները, եթե կիրառվեն ճանապարհաշինության մեջ, 30-70 տոկոս խնայողություն կգրանցվի։ Այսպես կարելի է թե՛ գյուղական նշանակության ճանապարհների, թե՛ միջպետական մայրուղիների նորոգումներ կատարել։

Նախարարին է ներկայացվել նաև սարքավորումների կիրառելիության հետ կապված այլ մանրամասներ, նշվել է, որ նորագույն այս սարքավորումների կիրառմամբ զգալիորեն կպակասի փորձարկումների արդյունքների վրա մարդկային գործոնի ազդեցությունը։

Հատկանշական է, որ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախարարության «Հայաաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը մինչ այս արդեն ձեռք էր բերել նաև ճանապարհների հարթությունը չափող ժամանակակից սարքավորումներ և ճանապարհների ինտենսիվության հաշվիչներ»,- ասված է հաղորդագրությունում: